Խուղարկություն
Խուզարկվում են Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարանները․ Սաղաթելյան
Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ հայտնել է, որ վաղ առավոտվանից խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի և Գյումրիի շրջանային խորհուրդների կազմակերպիչների տներում: «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էլ…
Ծառուկյանի քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտությամբ. ԼՀԿ
Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ: Խմբակցությունը անդրադարձել է երեկ` հունիսի 14-ին, ԲՀԿ կուսակցության ղեկավարի հանդեպ կատարված գործողություններին: ««Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի հայտարարությունը Հունիսի 14֊ին մամուլից տեղեկացանք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց պաշտոնական կայքով, համաձայն որոնց…
Թուրքիայում ձերբակալել են Իգդիրի քաղաքապետին
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մի քանի անդամների և Իգդիրի քաղաքապետ Յասար Ակուսին: Քաղաքապետը մեղադրվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապեր ունենալու մեջ, ինչը ինքնաբերաբար ենթադրում է ահաբեկչական գործունեության մեղադրանք: Անվտանգության ծառայողները շրջապատել են քաղաքապետի նստավայրը ապա խուզարկել են այն: Այս մասին հայտնում է Regnum-ը։
Խուզարկություններ են կատարվում Նավալնիի բոլոր գրասենյակներում
Ռուսաստանի Դաշնության ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների շրջանում խուզարկություններ են ընթանում։ Ըստ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (ФБК) տնօրեն Իվան Ժդանովի՝ իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի բոլոր քաղաքներում՝ Վլադիվոստոկից մինչև Յարոսլավլ: Այս մասին հաղորդում է euronews-ը։ Խուզարկություններ կապված են ФБК-ի միջոցների «լվացման» դեպքի հետ, որի հետ կապված գործը բացվել է օգոստոսի 3-ին: Հետաքննությունը ենթադրում է,…




