խուճապ
Նիդեռլանդների վարչապետը երկրի բնակիչներին հավաստիացրել է, որ երկրում զուգարանի թղթի դեբիցիտ չկա, չնայած այն հանգամանքին, որ շատ երկրներում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով զուգարանաթղթի խուճապային գնումներ են սկսվել: «Զուգարանի թուղթ բավականաչափ կա»,- ասել է Մարկ Ռյութեն սուպերմարկետ կատարած այցի ընթացքում գնորդի հետ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ` աշխատակիցներին աջակցություն ցուցաբերելու համար: «Բայց զուգարանի թուղթը կբավականեցնի ամբողջ երկրին առաջիկա…
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեա Վիկտորինին: Նախարարը շնորհավորել է Վիկտորինին պաշտոնի ստանձնման կապակցությամբ: Վերջիններս քննարկել են համատեղ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել են նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին, իրականացվող կանխարգելիչ քայլերին: Անդրեա Վիկտորինը ողջունել է Հայաստանի առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումներն առաջին դեպքի հայտնաբերման առնչությամբ` հավելելով, որ տեղեկատվության…
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը… Խոզի գրիպ, թռչնի գրիպ, դինոզավրի գրիպ… Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։ Սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է, ինչպես նաև ՍՇՎ-ներով մարդկանց հետ կոնտակտի բացակայությունը, անձնական հիգիենայի…
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան հատվածում՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է երկրաշարժ։ Սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։ Երկրաշարժին հետևել է 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 մագնիտուդ։ Երկրաշարժը Ջավախքի սեյսմաակտիվ ընդարձակման գոտում…
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ-ի պետի, հետո ոստիկանապետի և այլ հնարավոր հրաժարականներից կամ պաշտոնաթողումներից ոգևորված մտահոգներին ի գիտություն։ Այս իշխանությունը երբեք խուճապի չի կարող մատնվել, որովհետև հիմքն ազնիվ է, ճշմարիտ է ու արդար։ Այս իշխանությունը չի կարող խուճապի մատնվել, որովհետև չի գործում կոռուպցիոն կամ կրիմինալ տրամաբանությամբ և որևէ նման մարտահրավերներով սահմանափակված…