ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ծնվել է հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, լեգենդար եւ սիրելի Սոս Սարգսյանը։ Նա կդառնար 93 տարեկան։ Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թ.-ին՝ Ստեփանավանում։ 1948 թ.-ին տեղափոխվելով Երեւան՝ աշխատել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954-1991 թվականներին եղել է Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան, իսկ 1991թ․-ին՝ հիմնադրել Համազգային թատրոնը։…
Մահացել է «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակը
Կյանքի 85-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո Թբիլիսիում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելին: «84 տարեկանում վախճանվել է կոմպոզիտոր Գիա Կանչելին: Վերջին ժամանակներս Կանչելին հիվանդ էր: Նա բուժում էր ստանում Թբիլիսիում, Սրտաբանության և անգիոլոգիայի իսրայելա-վրացական կենտրոնում», – ասված է հաղորդագրության մեջ: Կանչելին տասնյակ խորհրդային կինոֆիլմերի երաժշտության հեղինակ է, ներառյալ այնպիսի հայտնի կինոնկարների, ինչպիսիք…
Մենք այսուհետ միասին կծերանանք․ Ջիգարխանյանն ու կինը վերամիավորվել են
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը միավորվել է կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ: Վերջինս վերադարձել է ԱՄՆ-ից ամուսնու մոտ: Այս մասինհայտնում է Rusarminfo-ն: «Ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է: Մենք այսուհետ միասին կծերանանք: Կարծում եմ՝ երջանկություն է, երբ դու ինչ-որ բան հաղթահարում ես: Երբ ցավն ավարտվում է, դա ամենամեծ երջանկությունն է: Ես, միևնույնն է, առանց սխալների…
Արմեն Ջիգարխանյանին չեն վիրահատել. դերասանի ընկերը մանրամասներ է հայտնել
Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը մանրամասներ է հայտնել դերասանի առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Սողոմոնյանը նշել է, որ Ջիգարխանյանն իրեն արդեն լավ է զգում: Սողոմոնյանը հայտնել է, որ վիրահատական միջամտություն չի կատարվել: Հաջորդ շաբաթ նա մտադիր է գնալ թատրոն՝ աշխատանքի: «Կրիտիկական ոչ մի բան չկա: Հանգստյան օրերին կամ երկուշաբթի նրան դուրս…
Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Լեգենդար արտիստի մոտ վաղուց առկա հիվանդության սրացում է՝ սրտանոթային և երիկամային անբավարարություն»,- տեղեկացնում է լրատվամիջոցը: Հաղորդվում է նաև, որ Ջիգարխանյանը այժմ հիվանդանոցում է՝ բժիշկների մշտական հսկողության տակ:
Մահացել է դերասանուհի Էլինա Բիստրիցկայան
92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Էլինա Բիստրիցկայան: Կյանքի վերջին տարիներին դերասանուհին ծանր հիվանդ էր: Դերասանուհուն վերջին հրաժեշտը կտան ապրիլի 29-ին Մոսկվայի Փոքր թատրոնում, որտեղ նա աշխատում էր 1958թ-ից: Կինոյում դերասանուհու դեբյուտը Լենա Ալեքսեենկոյի դերն էր «Խաղաղ օրերին» կինոնկարում: Սակայն արվեստի մեջ ամենագլխավոր ճանապարհը, Բիստրիցկայայի խոստովանությամբ, սկսվել էր Սերգեյ Գերասիմովի…
Մահացել է Վլադիմիր Էտուշը
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում այսօր մահացել է սիված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիրր Էտուշը: Ռուսական RT լրատվականի տեղեկությունը հաստատել է դերասանի դուստրը`Ռաիսան: Երեկ` մարտի 8-ին դերասանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան հոսպիտալացրել էին, բայց կյանքը փրկել, փաստորեն, չի հաջողվել: Հայ հասարակությանը հատկապես «Կովկասի գերուհին» ֆիլմից հայտնի դերասանը 96 տարեկան էր:







