Ծագող աստղ

  • Լիրներ Թիենը առաջ է անցնում Ավստրալիայի բաց առաջնությունում՝ Մայքլ Չանգի ղեկավարությամբ

    Լիրներ Թիենը առաջ է անցնում Ավստրալիայի բաց առաջնությունում՝ Մայքլ Չանգի ղեկավարությամբ

    Երիտասարդ ամերիկացի թենիսիստ Լիրներ Թիենը նշանակալի հաղթանակ է տարել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլում՝ Ալեքսանդր Շևչենկոյի նկատմամբ։ Նա շարունակում է իր պրոֆեսիոնալ վերելքը լեգենդար նախկին Մեծ սաղավարտի չեմպիոն Մայքլ Չանգի ղեկավարությամբ։

  • Պորտուգալիայի ծագող աստղը հայտնվել է Մանչեսթեր Սիթիի թիրախում

    Պորտուգալիայի ծագող աստղը հայտնվել է Մանչեսթեր Սիթիի թիրախում

    Պորտուգալական «Բենֆիկայի» երիտասարդ կիսապաշտպան Ֆլորենտինուն հնարավոր է, որ հայտնվի «Մանչեսթեր Սիթիիում»: 20-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստը համարվում է ֆուտբոլի ծագող աստղերից մեկը, նրան նաև համեմատում են Էյսեբիոյի հետ։ Ֆուտբոլիստը գրավել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրությունը, և անգլիական ակումբը պատրաստ է այս ամռանը ձեռք բերել Ֆլորենտինուին: Հավելենք, որ Պորտուգալիայի այս առաջնության ընթացքում ֆուտբոլիստը  մասնակցել է 7 հանդիպման: Աղբյուրը՝ Record-ը:

  • Անսու Ֆատին իսպանական անձնագիր կստանա. AS

    Անսու Ֆատին իսպանական անձնագիր կստանա. AS

    «Բարսելոնա»-ի երիտասարդ աստղ Անսու Ֆատին ուրբաթ օրը իսպանական անձնագիր կստանա։ Այս մասին հաղորդում է AS-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ անձնագիր ստանալու գործընթացը մի քանի ամիս առաջ էր սկսվել։ Անձնագրի ստացման  նպատակն այն է, որ Ֆատին հայտավորվի Իսպանիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 16-ամյա ֆուտբոլիստը մտածում է Պորտուգալայի կամ հայրենի Գվինեա-Բիսաուի ընտրանիների…

  • Մեսսին բարեխոսել է Բարսելոնայի ղեկավարությանը Անսու Ֆատիի համար. Diario Gol

    Մեսսին բարեխոսել է Բարսելոնայի ղեկավարությանը Անսու Ֆատիի համար. Diario Gol

    16-ամյա Անսու Ֆատիի հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկով «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին դիմել է ակումբի ղեկավարությանը: Այս մասին փոխանցում է Diario Gol-ը: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝  Մեսսին խնդրել է մեծացնել «կապտանռնագույնների» ծագող աստղի տրանսֆերի հրաժարագինը: Հիշեցնենք, որ Ֆատին Կատալոնական ակումբի կազմում հրաշալի մեկնարկ ունեցավ: Նրա հաշվին արդեն 2 գոլ ու 1 գոլային փոխանցում կա:

  • Բարսայի ծագող աստղը ընտրություն է կատարել Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև

    Բարսայի ծագող աստղը ընտրություն է կատարել Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև

    «Օսասունայի» դեմ խաղի ժամանակ աչքի ընկած Անսու Ֆատին՝ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվողը ստիպված է եղել ընտրություն կատարել Իսպանիայի և Պորտուգալիայի երիտասարդական հավաքականների միջև։ «Ցանկանում եմ հանդես գալ Իսպանիայի կազմում», – ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է sport-english.com-ը: Ֆատին ծնունդով Գվինեա Բիսաուից է, որը Պորտուգալիայի գաղութ է եղել: