Ծանծաղուտ
Բոսֆորի նեղուցում ծանծաղուտն է ընկել Ուկրաինայից ուղղություն վերցած նավը, որի պատճառով նեղուցը փակ է տեղաշարժի համար, տեղեկացրել է Haberturk թուրքական հեռուստաալիքը։ «Բոսֆորում ուկրաինական նավը ծանծաղուտն է ընկել Սարերիի մոտ։ Բոսֆորում նավերի տեղաշարժը դադարեցվել է, փրկարարական աշխատանքներն այդ ընթացքում շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի ուշ թուրքականիշխանությունները կտեղեկացնեն նեղուցով նավարկության վերականգնման մասին։
Սինգապուրի դրոշով լցանավը խրվել է ծանծաղուտի մեջ Սուեզի ջրանցքում, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ «Սինգապուրի դրոշով լցանավը խրվել է ծանծաղուտի մեջ Սուեզի ջրանցքում»,- հայտնում է հեռուստաալիքը։ Չինաստանից Ռոտերդամ ուղևորվող 400 մետր երկարությամբ Ever Given լցանավը 2021-ի մարտի 23-ին խրվել է ծանծաղուտի մեջ Սուեզի ջրանցքի 151-րդ կիլոմետրին՝ փակելով այն վեց օրով և արգելափակելով երթևեկությունը։ Նավը…
Արդեն օրեր շարունակ Սուեզի ջրանցքում խցանում առաջացրած Ever Given բեռնանավը ծանծաղուտից մասնակիորեն հանվել է։ Այս առիթով ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբիան նշել է, որ սա լավ լուր է։ Նա ասել է, որ դեռ չեն ավարտել, բայց նավը շարժվել է տեղից։ Նավը ծանծաղուտից հանելուց հետո այն պետք է բերվի համապատասխան ուղղության վրա։ Նավի՝ տեղից շարժվելու վերաբերյալ…