Ծանրամարտի աշխարհի առաջնություն
Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում աշխարհի ռեկորդ սահմանեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը 109կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի արդյունքներով նվաճեց ոսկե մեդալը և հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն: Մեր մարզիկն առաջին մոտեցմամբ նախնական պատվիրել էր 190 կգ, ինչը ամենաբարձր պատվերն էր: Չինացի Յանգ Ժեն պատվիրել էր 187 կգ: Ի վերջո, պոկում վարժությունում Սիմոնը առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 190 կգ-անոց ծանրաձողը: