ծառայություններ
Մադրիդի «Ռեալը» մտադիր է Խեսուս Վալյեխոյի տրանսֆերը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել։ Վալյեխոն 2015 թ-ից վարձավճարով խաղացել է տարբեր ակումբներում: Այս անգամ «Ռեալը» ավելի ճիշտ է համարում վաճառել Խեսուս Վալյեխոյի տրանսֆերը, քան նորից վարձավճաորվ տրամադրել մեկ այլ ակումբի: Մադրիդյան ակումբը իսպանացու կնքվելիք պայմանգրում ցանկանում է ներառել նաև՝ հետագայում տրանսֆերը հետ գնելու իրավունք տվող կետ: AS պարբերականի…
Calcio Italia-ի հաղորդմամբ՝ «Բայերի» 19-ամյա ֆուտբոլիստ Պաուլինյոյի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ֆիորենտինան»։ Ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկել է 15 միլիոն եվրո։ Մինչ այս հայտնի էր, որ «Միլանը» ևս հետաքրքրված է Պաուլինյոյի ծառայություններով: Պաուլինյոն Բունդեսլիգայի այս մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 13 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի հեղինակ:
Marca-ի հաղորդմամբ` «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինը կարիերան հնարավոր է շարունակի Իսպանիայում։ «Արսենալի» հետ Բելերինի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին: 25-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Աթլետիկոն» և «Սևիլան»: Նշենք՝ մինչ այս հայտնի էր, որ Բելերինին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Ինտերը»:
Don Balon-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին ցանկանում է թիմ հրավիրել «Ինտերի Մայամին»։ Ակումբը Վիդալին որպես ամենահավանական թեկնածու շարունակում է իր դիտակետում պահել, սակայն «Բարսելոնան» մտադիր է ֆուտբոլիստին պահել գոնե մեկ տարի: Մինչ այս հայտնի էր, որ չիլիացու ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը»:
Calcio Italia-ի հաղորդմամբ՝ «Ինտերը» հետաքրքրված է «Սպորտինգի» կիսապաշտպան Մարկոս Ակունյայի ծառայություններով։ Կիսապաշտպանի համար «Ինտերը» պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո։ 28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Նապոլին»: Մարկոս Ակունյան Պորտուգալիայի առաջնության ընթացքում անցկացրել է 20 հանդիպում և խփել՝ 2 գոլ:
Football Italia-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարող է դառնալ «Նապոլիի» խաղացող։ «Նապոլին» պատրաստ է Օսիմենին տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձ և բոնուսներ առաջարկել։ Այս դեպքում գինը կարող է 3 մլն եվրոյի հասնել։ Մինչ այս հաղորդվում էր, որ «Նապոլին» հարձակվողի համար պետք է 70 մլն եվրո վճարի։ Նշենք, որ Օսիմենի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Տոտենհեմն» ու…
Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Կուրտ Զումայի ծառայություններով։ TF1-ի հաղորդմամբ՝ հնարավոր է, որ 25-ամյա պաշտպանը մրցաշրջանի ավարտին հեռանա լոնդոնյան ակումբից: «Չելսին» երիտասարդ պաշտպանին բաց կթողնի 30 միլիոն եվրոյի դիմաց:
Ֆրանսիական ՊՍԺ-ն թիմի պաշտպան Լևեն Կուրզավայի հետ պայմանագիրը երկարաձգել է։ Պաշտպանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Կուրզավան Փարիզում է 2015 թ-ից: Ֆրանսիայի վաղաժամ ավարտված առաջնության ընթացքում Կուրզավան մասնակցել է 14 խաղի դարձել է 1-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ: Մինչ այս տեղեկության կար, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Յուվենտուսը», «Լիվերպուլն» ու այլ ակումբներ:
Fussball Transfers-ի հաղորդմամբ՝ ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովը գրավել է Բունդեսլիգայի ակումբների ուշադրությունը: Երիտասարդ ֆւտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բայերը», «Հոֆենհայմը» և «Վոլֆսբուրգը»: ԲԿՄԱ-ն հարձակվողին պատրաստ է վաճառել 10 միլիոն եվրոյով՝ գումարած բոնուսներով: ԲԿՄԱ-ի կազմում անցկացրած 23 խաղերի ընթցաքում Չալովը խփել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:
Telegraaf-ի հաղորդմամբ՝ «Ռեալը» մինչ օրս մտադրություն ունի դաշտի միջին գիծն ուժեղացնել։ Սակայն մադրիդյան ակումբը այլևս հետաքրքրված չէ «Այաքսի» կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկի ծառայություններով։ Հաղորվում է, որ ակումբներն ավարտել են բանակցությունները։ Մինչ այս նշվում էր, որ 50 միլիոն եվրոյի դիմաց Վան դե Բեկը միգուցե տեղափոխվի «Ռեալ»։ Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» ևս հետաքրքրված էր Վան դե…
La Parisien-ի հաղորդմամբ՝ «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի ծառայություններով այլևս չի հետաքրքրվում Ֆրանսիական ՊՍԺ-ն։ Ըստ աղբյուրի՝ Կուլիբալին, ով պետք է փոխարինի Տիագո Սիլվային, չափազանց թանկ արժե։ ՊՍԺ-ն պատրաստ չէ Կուլիբալիի համար վճարել 100 միլիոն եվրո։ Իսկ մինչ այս հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ևս մտադիր է գնել Կուլիբալիին։
Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեի ծառայությունների հանդեպ «Ռեալը» վերականգնում է հետաքրքրությունը։ Ֆրանսիացի կիսապաշտպանի համար «Ռեալը» 71 միլիոն ֆունտ կարող է վճարել։ Հաղորդվում է, որ «Ռեալը» նաև հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի և «Ռեննի» կիսապաշտպան Էդուարդո Կամավիգայի ծառայություններով։
«Ռոմայի» կիսապաշտպանը միանգամից երեք տարբերակ ունի իր կարիերան շարունակելու համար։ Խավիեր Պաստորեի ծառայություններով հետաքրքված են ամերիկյան «Լոս-Անջելես Գելեքսին» ու «Սիեթլ Սաունեդերսը»: 30-ամյա արգենտինացին Հռոմ է տեղափոխվել ՊՍԺ-ից՝ 24.7 մլն եվրոյի դիմաց: Արգենտինացու տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 8 մլն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ-ի հունիսի 30-ը:
Jogo-ի հաղորդմամբ՝ «Բենֆիկայի» երիտասարդ ֆուտբոլիստ Տոմաշ Արաուժուին հայտնվել է Իտալական «Միլանի» դիտակետում։ Հաջորդ ամռանը ավարտվում է 18-ամյա պաշտպանի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ։ Այս հանգամանքը «Միլանին» հնարավորություն է տալու ավելի քիչ գումարով գնել Արաուժուին: Ավելի վաղ Արաուժուի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը»։
Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Միլանը» հետաքրքրված է «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիի տրանսֆերով։ Ավելի վաղ 22-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել «Միլանի» կազմում, ապա տեղափոխվել «Սասուոլո»: Նշենք նաև, որ երիտասարդ ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Ինտերը»։ Լոկատելին Ա Սերիայի այս առաջնությունում նա մասնակցել է 21 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլային փոխանցման հեղինակ: