ծառայություն
Գերքաշ, թերքաշ, գիշերամիզությամբ ծառայողների ստուգումը կկատարվի այս ամիս
Թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն ունեցող և նախորդ զորակոչի ժամանակ զորակոչված զինծառայողներն այս ամսվա ընթացքում կանցնեն հավելյալ ստուգումներ, ինչից հետո հնարավոր է մեկնեն սովորական ծառայության։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ռազմաբժշկական ծառայության ղեկավարը։ Նրա խոսքով`արդեն կան ակնհայտ դեպքեր, երբ թերքաշ զորակոչիկներն արդեն լրացրել են նորմալ քաշի ստանդարտն ու կարող են տեղափոխվել սովորական, առանց սահմանափակումների ծառայության։…
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ազգային անվտանգության համակարգը հանդիսանում է պետության կենսագործունեության կարևոր ուղղություններից մեկը և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում…
Ոստիկանները մեկնեցին մարտական դիրքեր
Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կրկին կլինեն սահմանին՝ պահելու մարտական դիրքը, հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա բարի ծառայություն է մաղթել զինծառայողներին և նշել, որ այս զորախումբն արդեն երկրորդ անգամ է մեկնում սահման և ինչպես այն ժամանակ, այս…
«Այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը»,- Լևոն Մնացականյան
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով այսօր ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, դիմել է զինակիցներին։ Խոսքը հրապարակել է Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը։ «Հարգելի զինակիցներ, այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Անչափ հպարտ եմ, որ ծառայել և հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ լինելու կրկին իմ ծառայությունը բերել այն բանակի շարքերում,…




