Ծննդավայր
ՀՀ ոստիկանությունը պարզաբանող տեսանյութ է տարածել՝ կապված քարտերի և անձնագրերի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի հետ։ Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը ներկայացնում է տվյալ նախագծերի մասին պարզաբանում, որը կապված է ինչպես անձնագրերի ժամկետների, այնպես էլ դրանցում կոնկրետ ծննդավայրը նշելու հետ։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում նախօրեին հակառակորդի կողմից վիրավորում ստացած, Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը վստահեցնում է, որ մենք կոտրվող չենք և նահանջելու տեղ չունենք: «Սա մեր սրբավայրն է, մեր գյուղն ու ծննդավայրը»,- նշել է Արամայիս Հովակիմյանը։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1668460553310626/
Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակի առթիվ բանաստեղծի ծննդավայր Աշտարակում այսօր կազմակերպվել էր մեծանուն գրողին նվիրված միջոցառումների շարք: ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանն աշխատակազմերի և համայնքի բնակիչների հետ այցելեցին Կարմրավոր եկեղեցու բակ, ծաղիկներ խոնարհեցին Էմինի շիրմաքարին և հարգանքի տուրք մատուցեցին գրողի հիշատակին: Գևորգ Էմինի 100-ամյակին նվիրված օրն ավարտվեց գրական-երաժշտական երեկոյով: ՀՀ…
Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր՝ Դսեղ: Նախագահը ծաղիկներ է դրել հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրուն, այցելել հարևանությամբ գտնվող մատուռ, որտեղ ամփոփված է Թումանյանի սիրտը։ Նախագահը շրջել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, որը Ամենայն հայոց բանաստեղծի հայրական տունն է և թանգարանի է վերածվել 1939 թվականին: Նա…