Ծունկ

  • «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հնարավոր է վիրահատության ենթարկվի: Հայտնի է, որ դարպասապահը ծնկի հետ կապված խնդիր ունի, մասնավորապես, Շտեգենը ցավեր ունի ծնկի հատվածում, որը պայմանավորված է ջլերի վնասվածքով: Նշվում է, որ վիրահատության հարցը կորոշվի ՉԼ խաղարկության ավարտից հետո։ Եթե դարպասապահը վիրահատվի, 3-4 ամիս բաց կթողնի։ Այս մասին հաղորդում է AS-ը։

    Հավանական է, որ տեր Շտեգենը կվիրահատվի
  • «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն հունիսի 24-իմ ծնկի վիրահատության է ենթարկվել: Ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: «Ամեն ինչ բարեհաջող է անցել: Շուտով կսկսեմ վերականգնման փուլը»,-գրել է նա: Նշվում է, որ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը այլևս դուրս չի գա խաղադաշտ: Այս մասիմ տեղեկացնում է The Guardian-ը:   https://www.facebook.com/sergioelkunaguero/posts/4328045297213533

    Ագուերոն վիրահատվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
  • «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեն կարող է երկար ժամանակով խաղադաշտ դուրս չգալ: Այս մասին հայտնում է Mirror-ը: Նշվում է, որ 23-ամյա կիսապաշտպանի մոտ նախնական արդյունքներով ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ախտորոշվել: Եթե դա հաստատվի, ապա ապաքինման համար կպահանջվի 6-7 ամիս: Հիշեցնենք, որ Սանեն վնասվածք էր ստացել Անգլիայի Սուպերգավաթի խաղում:

    Սանեն կարող է 6-7 ամիս բացակայել խաղադաշտից․ Mirror
  • «Ռեալ» Մադրիդի և Իսպանիայի ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն, կարծես, լուրջ վնասվածք է ստացել «Արսենալի» հետ խաղի ժամանակ (2-2, 11 մետրանոցներով՝ 3-2), որը անցկացվում էր ICC-ի (International Champions Cup) մրցաշարի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։ Ասենսիոն խաղադաշտ է դուրս եկել 2-րդ խաղակեսին ու, անցկացնելով դաշտում 20 րոպե, հասցրել է դառնալ գոլի հեղինակ։ Սակայն 2-րդ կեսի ընթացքում…

    Ասենսիոն լուրջ վնասվածք է ստացվել ու կարող է ամիսներով չլինել խաղադաշտում