Կադաստր
Դավիթ Սողոմոնյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սողոմոնյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Սողոմոնյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից», – ասված է համապատասխան փաստաթղթում: Որոշումը հրապարակվել է կառավարական e-gov.am կայքում։
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը
ՀՀ Վարչապետի աշխատակզմից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Կադաստրի կոմիտեի 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսվա գործունեության հաշվետվությունը: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, 2019թ. մշակվել և ներկայացվել է ինտեգրված կադաստրի հայեցակարգը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Փոփոխված ժամանակացույցով՝…
ԱՀ նախագահը նոր նշանակում է արել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն` Կարեն Շահրամանյանը նշանակվել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար: Երկրի ղեկավարը հունիսի 8-ին հանդիպել է կոմիտեի աշխատակիցների հետ և ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ նրան հաջողություններ մաղթելով աշխատանքում: Նախագահը կարեւորել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն նպաստելու…
Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով
Հայաստանի Հանրապետությունում 2019 թ. սեպտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15’572 գործարք, ինչը 2019 թ. օգոստոս ամսվա համեմատ աճել է 0.4 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ` 25.5 %-ով: Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են…
Քաղաքացիական պաշտպանության միջոցառում կադաստրի կոմիտեում
ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության մասնագետների խումբն այցելել է անշարժ գույքի կադաստրի կոմիտե: Հաստատության ՔՊ շտաբի, կազմավորումների և տարահանման հանձնաժողովի հետ անցկացվել է քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերին նվիրված սեմինար: Դասընթացի նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստուգել ՔՊ շտաբերի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, գնահատել ՔՊ պլանի իրատեսությունը: Միջոցառման ընթացքում առարկայորեն քննարկվել են ՔՊ օրենսդրական բնագավառում նախատեսվող փոփոխությունների,…
Արամ Կարախանյանը նշանակվել է ԱԳ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Կարախանյանը նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արամ Կարախանյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ», – ասված է որոշման մեջ:
Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանի առանձնատունը գրանցված չէ. Կադաստրի կոմիտեի նախագահ
Հունիսի 20-ին Կառավարության նիստից հետո, Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը, լրագրողների հարցերին պատասխանելով,հայտարարեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանի առանձնատներից մեկը գրանցված չէ: «Էդ գույքը դեռևս գրանցված չէ մեզ մոտ: Դա համայնքի լիազորությունն է, և ես կասկած չունեմ, որ համայնքը հետամուտ է լինելու»,- ասել է Սարհատ Պետրոսյանը: Նա նշել է, որ իրենք անձամբ Սուրիկ…
Կոնդի բնակիչները բողոքի ցույց են անցկացնում քաղաքապետարանի շենքի դիմաց
Կոնդի բնակիչները այսօր բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի առաջ` պահանջելով նոր չափագրում անել և դրա համար հանձնաժողով ստեղծել։ Նրանց խոսքով` խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք ստիպված են անձնական միջոցներով`30-50 հազար դրամ վճարելով չափագրումներ կատարել: Բնակիչները բողոքում են, որ իրենց կատարած չափագրումները Կադաստրը չի ընդունում` որպես սեփական տարածք չի գրանցում: Բնակիչները տեղեկացրին,…
Արայիկ Սահակյանը նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արայիկ Սահակյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման տեքստում: