Կալայ-Նաու
Միջին ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի Կալայ-Նաու քաղաքից 40 կիլոմետր դեպի արևելք։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից։ Նշվում է, որ ցնցման օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների, տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։