Կամավորական
Գլխավոր դատախազը պատերազմի մասնակիցների հոգեբանական օգնությունն ընդլայնելու անհրաժեշտության հարց է բարձրացրել
Դատախազության գործառույթների իրականացման շրջանակում պարզվել է, որ վերջին ժամանակահատվածում արձանագրված մի շարք ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու դեպքեր ուղղակի առնչություն ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ին սանձազերծված պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ: ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ մասնավորապես, 2021թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկում կատարված ինքնասպանության դեպքի…
Այսօր հայ-եզդիական ջոկատը մեկնում է սահման
Այսօր առաջնագիծ է մեկնում հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը, որի մասին հայտնել է Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը։ Ջոկատում 40 կամավորներ են՝ Արմավիրից։ Նրանց հրամանատարն է Քյարամ Սլոյանի անվան 2-րդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանը։ Ջոկատն իր հետ տանելու է նաև Եզդիների ազգային միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Ազիզ Թամոյանի խորհրդանիշը։
Քարվաճառում թշնամին առաջխաղացում չի ունեցել, իսկ մենք գրավել ենք 6 դիրք. Տարոն Սահակյան
«Քանի շնչում ես, պիտի կռվես ու պայքարես»,-սրանք են Արցախյան երկրորդ պատերազմի կամավոր Տարոն Սահակյանի խոսքերը, ով ընդամենը 24 տարեկան լինելով, արդեն 2 պատերազմի է մասնակցել: Տարոնի մասին ամբողջ գյուղը խոսում էր դեռ պատերազմի սկզբի օրերից, նա Լիճքում ապրող այն եզակի մարդկանցից է, ով լսելով կռվի մասին, հենց առաջին օրերին է շտապել մարտադաշտ: Նա փախել է…
«Երևան» կամավորական ջոկատը մեկնել է Հայրենիքի պաշտպանության
Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջում գրված է․ «Գիտեք, որ ՀՀ վարչապետի կոչով ստեղծված «Երևան» կամավորական ջոկատը օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության: Հայտնում ենք, որ ստորաբաժանումը պետական և մասնավոր աջակցության շնորհիվ ապահովված է անհրաժեշտ սպառազինությամբ և հանդերձանքով: Միևնույն ժամանակ, բացվել է «Երևան ջոկատ» ՀԿ-ն, որի բանկային հաշվեհամարին կարող եք անել ձեր դրամական փոխանցումները՝ մայրաքաղաքի կամավորական ջոկատին…
Հարությունյանը պարգևատրել է Բալայանի և Մեղրյանի անվան ջոկատների հրամանատարներին(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրված է․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր հանդիպել եմ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ: Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես…
Դիլիջանի ղեկավարը կամավորական ջոկատի հետ կմեկնի մարտերի
Դիլիջանի համայնքապետարանի Facebook-ի էջում գրված է․ «Սիրելի դիլիջանցիներ. Միանալով ՀՀ վարչապետ, Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի կոչին, Դիլիջանում կազմավորվում է կամավորական ջոկատ, որը համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ կմեկնի մասնակցելու մարտական գործողություններին: Կամավորների ցուցակագրումը կատարվում է համայնքապետարանի առաջին հարկում»: https://www.facebook.com/MunicipalityOfDilijan/posts/2700701000146721?__cft__%5B0%5D=AZUyDCc6d24iBbjBfIzwr0kSKmjg2urxO7I_qIDmWoS44lIIhzNHD2LFPTusimJ2FxTW_scX1gPsr9PxWDSuKLICfmfnYic_T_0tg1mEP8zEUkMUX0ZC-7XS_SIuwXf4xym1Q6Rl4KMHygZ_cFaFIbM27ZJ1RekR8edwbg-rgEiyDOeNIY9moUGc6Sqp6Pmf2mo&__tn__=%2CO%2CP-R
Երևանի կամավորականների ստորաբաժանումը կգլխավորի Մարությանը
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10220139134214335&id=1405208089&__cft__%5B0%5D=AZXR3PzVRanwX01LCqo9hcoscFQ3145LkoZQMgefLk2veEB8Dqcblyij7mvyMx1uBptsoR0vraOTTS4s2zW8cGcDT71yCbXz9D2gl3At3YOrUN6x_lk7jdygvjvOHvLUhdg&__tn__=%2CO%2CP-R
ՔԿԾ կամավորական համահավաք վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՔԿԾ կամավորական համահավաք վաշտի՝ ռազմաճակատ ճանապարհելու միջոցառումը։ Նախարար Բադասյանը ողջույնի խոսքում նշել է, որ բոլորը գիտեն, թե ինչ մարտահրավեր է նետված Հայաստանի Հանրապետությանը։ «Մենք գործ ունենք պանթուրքական նոր ծրագրի հետ, գործ ունենք պատերազմական գործողություններում ահաբեկիչ վարձկանների…








