Կամո Հովհաննիսյան

  • Հայաստանի Ազգային հավաքականը այսօր՝ հոկտեմբերի 10-ին ուղևորվեց Լիխտենշտեյն՝ անցկացնելու Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրի հանդիպումը Լիխտենշտեյնի հավաքականի հետ: «Ժետիսուի» կազմում մկանային վնասվածք ստանալուց հետո հավաքականին միացած Կամո Հովհաննիսյանը վերջին պահին թիմի հետ չի մեկնել մրցավայր: Հովհաննիսյանը Լիխտենշտեյն չի մեկնել թռիչքի հետ կապված ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով: Մեր ընտրանին, նշենք, մրցավայր հասնելու համար չարթերային չվերթով մեկնել է…

    Կամո Հովհաննիսյանը հավանաբար կմասնակցի Ֆինլանդիայի դեմ խաղին
  • Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, նշում է ծննդյան 27-րդ տարեդարձը։ Շնորհավորում ենք մեր ֆուտբոլիստին՝ մաղթելով առողջություն, նորանոր հաջողություններ ու շուտափույթ ապաքինում վնասվածքից։ Կամո Հովհաննիսյանը, հիշեցնենք, Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Ժետիսու»-«Աստանա» խաղի մեկնարկում մկանային վնասվածք է ստացել և փոխարինվել։ Կամո Հովհաննիսյանի մասնակցությունը Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ առաջիկա հանդիպումներին հարցականի տակ է: Այդուհանդերձ,…

    Այսօր Կամո Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է
  • Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի յոթերորդ և ութերորդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր: Այս մասին հաղորդում է ՀՖՖ…

    14 ֆուտբոլիստներ արտերկրից հրավիրվել են ազգային հավաքական
  • Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Ժետիսու» -«Աստանա» խաղի մեկնարկում վնասվածք է ստացել և վաղաժամ լքել խաղադաշտը։ ՀՖՖ-ն կապ հաստատեց Հայաստանի ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հետ, ով մեզ հետ զրույցում տեղեկություններ հայտնեց Կամո Հովհաննիսյանի վնասվածքի վերաբերյալ. «Կամո Հովհաննիսյանն իր թիմի վերջին հանդիպման ընթացքում խաղային դրվագում մկանային վնասվածք ստացավ։ Հետագա բուժզննումները…

    Կամո Հովհաննիսյանը վնասվածք է ստացել․ նա կարող է բաց թողնել հավաքականի առաջիկա խաղերը
  • Հայաստանի հավաքականի և «Ժետիսուի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի հրաշալի խաղը Իտալիայի ընտրանու դեմ անտարբեր չի թողել խաղացողի ակումբին և երկրպագուներին: «Ժետիսուն» Вконтакте սոցիալական կայքի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ առանձնացված են Կամոյի ֆանտաստիկ անցումներն ու անմոռաց վազքը: «Կամո Հովհաննիսյանի խելագար խաղը Իտալիայի հավաքականի դեմ խաղում» – գրել է ակումբի մամուլի ծառայությունը: Երկրպագունները ևս կիսվել…

    Ժետիսու ակումբն ու երկրպագունները բուռն կերպով են արձագանքել Կամո Հովհաննիսյանի խելահեղ վազքին
  • Սեպտեմբերի 7-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Ասուլիսի տեսագրությունը կարող եք դիտել ստորև. https://www.youtube.com/watch?v=6-6B3UBJYaU

    Արմեն Գյուլբուդաղյանցի և Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Հայաստանի հավաքականի և ղազախական «Ժետիսուի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը Sports.kz-ի վարկածով ընդգրկվել է Ղազախստանի Պրեմիեր-լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Ժետիսուն» այդ տուրում սեփական հարկի տակ հաղթել է «Կայրաթին» 3-0 հաշվով: Վերջին գոլը հեղինակել է հենց Կամո Հովհաննիսյանը` խաղի հիմնակաման ժամանակին ավելացրած 7-րդ րոպեին:  

    Հայ ֆուտբոլիստը ընգրկվել է ղազախական առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում
  • ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է «Թիմակիցները» հումորային նախագծը։ Հաղորդման ընթացքում հավաքականի ֆուտբոլիստները  բացահայտում են, թե ովքեր են ամենաշատակեր, ամենակատասեր,ամենաթիթիզ, ամենապարտաճանաչը, ամենաքնկոտը և ամենաշատախոսը  ֆուտբոլիստները ընտրանու կազմում: Հաղորդմանը մասնակցել են Հենրիխ Մխիթարյանը, Արաս Օզբիլիսը, Տիգրան Բարսեղյանը, Հովհաննես Համբարձումյանը, Յուրա Մովսիսյանը, Կամո Հովհաննիսյանը, Գևորգ Ղազարյանը և Արտակ Եդիգարյանը: https://www.facebook.com/FootballFederationofArmenia/videos/584331085381892/ https://www.facebook.com/FootballFederationofArmenia/videos/444249156319602/

    ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է «Թիմակիցները»  նախագիծը
  • Ղազախական «Ժետիսուն» Թուրքիայի ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում է անցկացրել ռուսական «Շիննիկի» հետ և 3:0 հաշվով հաղթանակ է տարել: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը հանդես է գալիս «Ժետիսուի» կազմում, մասնակցել է հանդիպման առաջին կեսին: Իսկ «Շիննիկի» հայազգի հարձակվող Իշխան Գելոյանն իր թիմի մեկնարկային կազմում է եղել, սակայն փոխարինվել է 60-րդ րոպեին: «Ժետիսուի» ուսումնամարզական…

    Կամո Հովհաննիսյանը Ժետիսուի կազմում ընկերական խաղի է մասնակցել