կայազոր
Լոռու կայազորում անցկացվել է բանակային ձեռնամարտի առաջնություն
Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելու, լավագույն մարզիկներին ի հայտ բերելու և խրախուսելու նպատակով հուլիսի 6-ից 8-ը Լոռու կայազորում անցկացվել է բանակային ձեռնամարտի առաջնության ներզորամիավորային մրցափուլը, որին մասնակցել են 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի հավաքական թիմերը։ Մրցափուլի արդյունքներով լավագույն մարզիկ-զինծառայողները պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով»։
Ադրբեջանցիները հատել են ՀՀ սահմանը, կրակոցից սպանվել է զինվոր. Դատախազությունում քրգործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են. «Թշնամու ԶՈՒ զինծառայողներից կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու և ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 25.05.2021թ. ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական…
ՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Արցախում
ՊՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում, ռազմաբժշկական հաստատությունների գործունեությանը ծանոթանալու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով, սեպտեմբերի 1-ից 5-ը ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Արցախի Հանրապետությունում: Պատվիրակությունն այցելել է նաև Գեղարքունիքի և…
Արթուր Դավթյանը Արցախում դատախազների հետ քննարկել է ԶՈւ մի շարք խնդիրներ
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկանում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Արցախում ՊԲ հրամանատարի և կայազորների դատախազների հետ քննարկել է զինված ուժերում հանցավորության հակազդման խնդիրները: «Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արցախում տեղակայված կայազորների դատախազների հետ, որին մասնակցել են ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՀՀ…
Ստուգումներ են իրականացրել Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրիի կայազորներում
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները համալիր ստուգումներ են իրականացրել Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրիի կայազորներում: Ստուգվել են կայազորների զորամասերի ներքին ու պահակային վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքը: Ուսումնական զորամասերում ապագա կրտսեր հրամանատարների համար անցկացվել են մեթոդագործնական ու ցուցադրական պարապմունքներ: Կայազորներում ընդհանուր…





