Կայացել է

  • Մյունխենում կայացել է Ալիև-Զելենսկի հանդիպումը

    Մյունխենում կայացել է Ալիև-Զելենսկի հանդիպումը

    Մյունխենում, անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Զելենսկին։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բանակցությունները կայացել են ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։ Ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականի տեղեկություններով՝ հանդիպումն ընթացել է անգլերենով։ Դրա մեկնարկին Ալիևը հայտարարել է՝ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերվող մեր աջակցությունը անսասան է»։ «Մենք,…

  • Կայացել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման հանդիսավոր արարողությունը

    Կայացել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման հանդիսավոր արարողությունը

    Lոնդոնում կայացել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման հանդիսավոր արարողությունը: Չարլզը III-ը հաջորդում է իր մորը՝ Եղիսաբեթ թագուհուն: Թագուհին մահացել է 2022 թվականի սեպտեմբերին: 74-ամյա Չարլզը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենատարեց միապետը, ում գլխին դրեցին Սուրբ Էդվարդի՝ 360 տարեկան թագը: Նրա երկրորդ կինը՝ 75-ամյա Կամիլան, արարողության ժամանակ թագադրվեց թագուհի: Միացյալ Թագավորությունում թագադրության արարողություն վերջին անգամ…

  • Կայացել է ՉԼ քառորդ եզրափակչի վիճակահանությունը

    Կայացել է ՉԼ քառորդ եզրափակչի վիճակահանությունը

    Այսօր՝ մարտի 17-ին, կայացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Կազմվել են հետևյալ զույգերը՝ «Ռեալ» (Իսպանիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Բենֆիկա» (Պորտուգալիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Նապոլի» (Իտալիա) — «Միլան» (Իտալիա) Մրցաշարի այս տարվա եզրափակիչը կկայանա Ստամբուլում հունիսի 10-ին:

  • Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

    Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

    Մոսկվայում, ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակներում, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը: Տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Գերատեսչությունից նշել են, որ զրույցը եղել է ոչ պաշտոնական, տևել է մի քանի րոպե։ Թեման եղել է սահմանային վերջին լարվածությունը։

  • Կայացել է Գնահատող կոմիտեի առաջին հանդիպումը

    Կայացել է Գնահատող կոմիտեի առաջին հանդիպումը

    ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կայացել է «Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ ՈՒխտի միջև» համագործակցության համաձայնագրով նախատեսված Գնահատող կոմիտեի առաջին հանդիպումը։ «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Մալթայի Ուխտի միջազգային համագործակցության նախարար արքայազն Դոմինիկ դե Լա Ռոշֆուկո-Մոնբելի համանախագահությամբ առցանց քննարկմանը մասնակցել են Հայաստանի և Մալթայի Ուխտի դեսպանները,…