Կայծակնային
Tata Steel. Արոնյանը հաղթեց լարված պայքարում ու հռչակվեց չեմպիոն
Հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը ու ևս 9 մարզիկներ մասնակցում էին Հնդկաստանում անցկացվող Tata Steel անվանումով կայծակնային շախմատի մրցաշարին։ 18 պարտիաների արդյունքում Արոնյանն ու հնդիկ Արջուն Էրիգայսին հավաքել էին 11,5-ական միավոր, այսպիսով՝ հաղթողը որոշվեց լրացուցիչ պարտիաներում։ Նախ թայ-բրեքում կողմերը 2 ոչ-ոքի խաղացին և պայքարը տեղափոխվեց արմագեդոն։ Այստեղ արդեն Արոնյանին բաժին հասավ սպիտակ խաղաքարերը, այսինքն՝ հայ շախմատիստը…
Շախմատի տանը կանցկացվի մայիսյան հաղթանակներին նվիրված մրցաշար
Մայիսի 15-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կկայանա կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված մայիսյան հաղթանակներին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Մրցաշարը մեկնարկելու եմ ժամը 12։00-ին։ Նշվում է, որ Մրցաշարին մասնակցելու են 8 շախմատիստ։ Նրանք են՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը…
Լիլիթ Մկրտչյանը մասնակցել է արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ին
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը մասնակցել է Մոնակոյում անցկացված արագ և կայծակնային շախմատի կանանց Եվրոպայի առաջնություններին: Արագ շախմատի մրցաշարում Մկրտչյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 19-րդ տեղը: Կայծակնային խաղի 13 պարտիաներում հայ շախմատիստուհին հավաքել է 9 միավոր և գրավել է 9-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Grand Chess Tour. Արոնյանը դարձավ արագ և կայծակնային մրցաշարի չեմպիոն
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի հաղթանակով է ավարտվել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Superbet Rapid & Blitz մրցաշարը, որը Grand Chess Tour-ի 6-րդ փուլն է: Արագ շախմատի 9 տուրերի և կայծակնային խաղի 18 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը հավաքել է 20 միավոր և առաջին տեղը կիսել ռուս Սերգեյ Կարյակինի հետ: Հաղթողը որոշվել է թայ-բրեյքում, որտեղ Լևոն…
Հայազգի շախմատիստը՝ մինչև 14 տարեկանների աշխարհի չեմպիոն
Սեպտեմբերի 10-14-ը Իսպանիայում անկացվում է մինչև 14 տարեկանների արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները։ Այսօր արդեն հայտնի դարձան արագ շախմատի աշխարհի առաջնության արդյունքները։ Մրցաձևում չեմպիոն է հռչակվել Իսպանիան ներկայացնող հայազգի շախմատիստ Ասպետ Թադևոսյանը, ով 9 Հնարավորից կարողացավ վաստակել 7,5 միավոր։ Ասպետն այսօր և վաղը կպայքարի նաև կայծակնային մրցաշարում հաղթելու համար։
Champions Showdown․ Արոնյանը ձախողեց գերհաջող մեկնարկն ու պարտվեց Նակամուրային
Սենթ-Լուիսում ընթացող Champions Showdown մրցաշարում Լևոն Արոնյանն, ի վերջո, պարտություն կրեց Հիկարու Նակամուրայից։ Մրցակիցները խաղում էին «Ֆիշեր 960» կոչվող շախմատը՝ արագ և կայծակնային տարբերակներով։ Հայկական շախմատի առաջատարը մեկնարկում լուրջ առավելություն ուներ, բայց վերջնամասում զիջեց դիրքերն ու պարտվեց 11,5 – 14,5 ընդհանուր հաշվով։
Գրան Պրի․ Արոնյանի ու Յանգիի պարտիայի ելքը որոշվեց արմագեդոնում
Ռիգայում ընթացող շախմատի Գրան Պրի մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում Լևոն Արոնյանը մրցում էր Չինաստանը ներկայացնող Յու Յանգիի հետ։ Դասական և արագ շախմատի բոլոր պարտիաներում կողմերը ոչ-ոքի խաղացին։ Կայծակնային պարտիաներում Արոնյանն ու Յանգին մեկական հաղթանակ տարան։ Արդյունքում՝ հերթը հասավ արմագեդոնին։ Այստեղ կանոններն այնպես են, որ սպիտակները ստանում են 5 րոպե ժամանակ, իսկ սևերը չորս, բայց…







