կայցելի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 10-ին, այցելելու է Վայոց ձորի մարզ։ Այցի օրակարգը դեռ հայտնի չէ։ Երեկվանից մարզում նախապատրաստվում են Փաշինյանի այցին։ Այսօր էլ՝ վաղ առավոտից ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված մարզում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է հունվարի երկրորդ կեսին ԱՄՆ կատարվելիք այցի վերաբերյալ: Այս մասին Չավուշօղլուն Բրազիլիայից վերադառնալիս ասել է լրագրողների հետ զրույցում: Չավուշօղլուն հայտնել է, որ իր այցը ԱՄՆ կկայանա հունվարի 17-ին։ Թուրք նախարարի փոխանցմամբ՝ հունվարի 18-ին նա կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին։ Այս մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը։ Նշվում է, որ Ալիևը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կմասնակցի «Ռիզե Արտվին» օդանավակայանի բացմանը, որտեղ Էրդողանի և Ալիևի ինքնաթիռները կիրականացնեն առաջին վայրէջքը։
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը կայցելի Հայաստան։ Այս մասին ասված է Ավստրիայի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում: «Այսօր մենք նշում ենք Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Նախաարարի հաջորդ շաբաթվա այցը Երևան կլինի լավ հնարավորություն ամրապնդելու մեր գերազանց երկկողմ հարաբերությունները և դիտարկելու հետագա համագործակցության հնարավորությունները»,- ասված է գրառման մեջ: