կայցելի Հայաստան
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։ Նա կգլխավորի ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական երկխոսության հիմնական հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի երկկողմ հարաբերությունների խորացման հարցում գրանցված նկատելի առաջընթացը, հարաբերությունները և հետագա քայլերը։ Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և…
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների, հայտնում են ԵՄ գրասենյակից։ Ապրիլի 30-ին Կոոպմանը կայցելի Հայաստան։ Նրա այցը տեղի է ունենում ապրիլի 5-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպմանը…
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը ճանաչողական այցով կայցելի Հայաստան
Եվրոպայի խորհրդի կոնգրեսի տեղական և տարածքային իշխանությունների պատվիրակությունը, որի կազմում են զեկուցողներ Բերնդ Վորինգերը (Գերմանիա) և Բրոնի Ռադկինը (Միացյալ Թագավորություն), 2023 թվականի դեկտեմբերի 19-ին ճանաչողական այց կկատարի Երևան ու Մասիսի քաղաքապետարան, «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու տարածաշրջաններում» 7-րդ հռչակագրի (2023) իրականացմանը հետևելու նպատակով: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը: Նրանց կուղեկցի Տեղական…
Էստոնիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Դեկտեմբերի 13-14-ը աշխատանքային այցով Հայաստանում է լինելու Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան: Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնանի համատեղ մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, նաև Լեռնային Ղարաբաղ՝ կենտրոնանալով հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների իրավիճակի վրա։ Այս մասին հայտնում են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից: Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այցի ավարտին կհրապարակվի հայտարարություն:
Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այս երեքշաբթի կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան ապրիլի 26-28-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան ։ Նախատեսված է ֆրանսիացի պաշտոնյայի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա կայցելի Ջերմուկում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան և Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
ԵԱՀԿ գործող նախագահն առաջիկա օրերին կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: Օսմանին նաև հանդիպումներ կունենա խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ըստ հաղորդագրության՝ ԵԱՀԿ գործող նախագահի այցի հիմնական նպատակը…
Խորվաթիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Փետրվարի 7-8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը: Այցի շրջանակներում Խորվաթիայի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաև Հայաստանի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի և այլ պաշտոնատար անձանց հետ:









