Կանադացի սենատոր
Ավելի քան 120 հազար հայ անելանելի իրավիճակում է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի պատճառով. կանադացի սենատոր
Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսը իր X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը: «Ավելի քան 120 հազար էթնիկ հայ անելանելի իրավիճակում է հայտնվել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի պատճառով»,- նշել է սենատորը, հավելել՝ Արևմուտքն էլ հավանություն է տալիս դրան: «Ամոթ է»,- նշել է Հուսակոսը:
Կանադացի սենատորը դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր ագրեսիան
Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր ագրեսիան: «Ադրբեջանի նոր ռազմական սադրանքներն ամոթալի են: Կանադայի և միջազգային հանրության կողմից նավթով հարուստ Ադրբեջանի անպատժելիությունը կանաչ լույս է ավելի ցեղասպանական վարքագծի և Հայաստանի ինքնիշխան տարածքների, նրա ժողովրդի նկատմամբ շարունակական ագրեսիայի համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը: