կանաչապատում
Կկանաչապատվեն Սարալանջի համայնքապատկան հողերը
Երևանի քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը` Մոնումենտի բարձունքից սկսած մինչեւ Մյասնիկյան պողոտայի հատվածը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրել է, որ նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով:
Օպերայի տարածքում սկսվել է կանաչապատման գործընթացը
Օպերայի տարածքում սկսվել է ապամոնտաժված սրճարանների փոխարեն կանաչապատման գործընթացը։ Քանդման աշխատանքներն իրականացնող ընկերության գլխավոր ինժեներն ասաց, որ սկսել են հողը մշակելու գործընթացը։ «Քանի որ այստեղի հողը, այսպես ասած, մեռած էր, հողը գնում է մշակման, պլանիրովկան արվում է, արդեն սև հողը լցվում է, կանաչապատումը կարվի», – ասաց նա։ Քաղաքացիները դեմ են, որ սրճարանների ապամոնտաժումն անվանում են…
Օպերայի հարակից տարածքը կանաչապատելու և ձևավորելու համար կհայտարարվի բաց մրցույթ
Մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման: Կատարված դիտարկումների համաձայն այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետևողական աշատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ: Երևանում սեփական նախաձեռնությամբ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ քաղաքացիների կողմից առաջարկներ ներկայացնելու նպատակով առցանց համակարգի ստեղծման աշխատանքներն ընթացքի…
Օպերայի հարակից տարածքի կանաչապատման մասին Հակոբ Կարապետյանի գրառումը
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որի հետ կցել է 2 լուսանկար։ «ՕՊԵՐԱՅԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ Քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա թիմի հանրային հանձնառության համաձայն, քաղաքապետարանն սկսել է Երևանում կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը: Մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող…




