Կանաչապատ պաշգամբ

  • Կանցկացվի «Տարվա լավագույն կանաչապատ պատշգամբ» համաքաղաքային մրցույթը

    Կանցկացվի «Տարվա լավագույն կանաչապատ պատշգամբ» համաքաղաքային մրցույթը

    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահապանության վարչության կողմից ս/թ սեպտեմբերի 28-29-ին՝ ժամը 10:00-ին Խաչքարերի պուրակում (Գարեգին Նժդեհի արձանի հարակից տարածք) տեղի կունենա բացօթյա ցուցահանդես-տոնավաճառ` կանաչապատող ընկերությունների մասնակցությամբ: Ցուցահանդեսում հանրությանը կտրամադրվի պատշգամբային կանաչապատման համար մասնագիտական խորհրդատվություն: Այնուհետ նախաատեսվում է անցկացնել «Տարվա լավագույն կանաչապատ պատշգամբ» համաքաղաքային մրցույթը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: