կան զոհեր և վիրավորներ
Իրանում գազատար է պայթել. կան զոհեր և վիրավորներ
Իրանի արևմուտքում գտնվող Իլամ նահանգի Աբդանան քաղաքում գազատարի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Աբդանանի նահանգապետ Մուհամեդ Ռահմանին։ Նրա խոսքով, պայթյունը տեղի է ունեցել մասնավոր ընկերություններից մեկի կողմից հողային աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով։ Պայթյունի հետևանքով նաև մեկ բնակելի տուն է ավերվել։
Փլուզում Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի հարավային հատվածում գնտվող Նիղդե քաղաքի գյուղմթերքի մշակման հողատարածքի ընդհատակյա պահեստում փլուզում է տեղի ունեցել, գրում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ կարտոֆիլի պահեստի փլուզման հետևանքով երկու մարդ է մահացել, 4-ը՝ վիրավորվել: Դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) և շտապօգնության բրիգադներ:
Հզոր երկրաշարժ Թայվանում. կան զոհեր և վիրավորներ
Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը: Իշխանությունների տվյալներով` չորս մարդ է մահացել երկրաշարժի հետևանքով, ավելի քան 50-ը վիրավորում են ստացել: Ցնցումների էպիկենտրոնը` 7.2 մագնիտուդով, գտնվում էր կղզու արևելյան քիչ բնակեցված հատվածում: Փլուզվել է առնվազն 26 շինություն, ընթանում են փրկարարական աշխատանքներ:
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր
Թուրքիայում՝ Մերզիֆոն քաղաքի մոտակայքում, ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 30-ը: Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները: Հայտնի է, որ Անկարայից Թոքաթ մեկնող մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից այն պահին, երբ վարորդը կորցրել է կառավարումը:
Քաղաքացիականների շրջանում կան զոհեր և վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
Քաղաքացիականների շրջանում կան զոհեր և վիրավորներ: Այս մասին գրում է ԱՀ ՄԻՊ-ը: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, որոնցից մեկը` երեխա և 11 վիրավոր, որոնցից 8-ը երեխաներ են։
Նովոսիբիրսկում շենք է պայթել․ կան զոհեր և վիրավորներ
Նովոսիբիրսկի Լինեյնայա փողոցում կենցաղային գազի պայթյունից հետո տեղի է ունեցել չորս մուտքով հինգհարկանի շենքի երկու մուտքերի մասնակի փլուզում։ Երկու մարդ է զոհվել։ Այս մասին «Թելեգրամի»-ի իր ալիքում հայտնել է Նովոսիբիրսկի մարզի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովը։ Պայթյունին հաջորդել է հրդեհի բռնկումը, որն ընդգրկել է մոտ 300 քմ տարածք Շտապօգնության 13 մեքենա է ժամանել արտակարգ դեպքի վայր, փլատակները…
Կանադայում անհայտ անձը կրակ է բացել անօթևան մարդկանց ուղղությամբ․ կան զոհեր և վիրավորներ
Կանադական Վանկուվեր քաղաքի արվարձաններից մեկում անհայտ անձը կրակ է բացել անօթևան մարդկանց ուղղությամբ։ Այս մասին հայտնել է CBC-ն՝ նշելով, որ երկուսը սպանվել են, իսկ երկուսը՝ վիրավորել։ 28-ամյա հարձակվողը նույնպես սպանվել է՝ զենքը վայր չդնելու պատճառով։ Հանցագործության վայրն այս պահին շրջափակված է։ Հարձակվողի դրդապատճառները պարզվում են։
Բաքվի գիշերային ակումբներից մեկում պայթյուն է որոտացել․ կան զոհեր և վիրավորներ
Այս գիշեր, ժամը 03:00-ի սահմաններում, Բաքվի գիշերային ակումբներից մեկում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնել են Ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ պայթյունի հետևանքով կա 3 զոհ, ևս 37 մարդ վիրավոր է: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 225.2 (հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մահ կամ այլ ծանր հետևանքներ) և…








