Կապավոր
Համացանցում տարածում գտավ Воля տելեգրամյան ալիքով հրապարակված մի հոդված, որը պատմում է «Վագներ» ռուսական վարձկան զինվորականների մասին, որոնք պատերազմում են տարբեր երկրներում և միջազգային կրիմինալ ծառայություններ են մատուցում ռուսական հատուկ ծառայություններին, ինչպես նշվում է հոդվածում։ Հոդվածում նաև նշվում է, որ վագներականների ջոկատներ են եղել նաև Հայաստանում 2018 թվականի գարնանը, երբ Հայաստանում տեղի էին ունենում լայնածավալ…
Սեպտեմբերի 2-ին ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Նորամարգում ճանապարհի վերականգնումը կբերի նաև այլ ենթակառուցվածքների զարգացմանը։ «Ավարտվել են Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 ավտոճանապարհի մոտ 4.2կմ հատվածի (կմ0+000-կմ4+160) վերականգնման աշխատանքները։ Ճանապարհը նորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Մինչև վերականգնումը ճանապարհահատվածի ծածկն ամբողջովին քայքայված էր։ Գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկը տարիների ընթացքում չէր նորոգվել, և այն քայքայվելով վերածվել էր…
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ Ասկերանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, կառուցվելու է 170 առանձնատուն։ Տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 523.000քմ է։ Ըստ նախագծի՝ կառուցվող նոր բնակավայրը կունենա համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են լինելու համայնքապետարանը, բուժկետը, 200…