Կապի ամրապնդում
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Հերթականն իրականացրել են ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները։ Հանդիպումների ընթացքում ոստիկանները բնակիչներին հորդորել են ձեռնարկել համապատասխան միջոցներ բնակարանային գողությունների դեպքերը կանխելու ուղղությամբ, իսկ դրանց կատարվելու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն, քանի որ հանցագործությունների զգալի մասը թարմ հետքերով…