կառավարման համակարգ
2023-ի հունվարի 3-5-ը հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի չեն լինի. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերում իրականացվում է տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինում։ Վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 3-5-ը, հասանելի չեն լինի ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը, բացառությամբ հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի։
Կառավարման այս համակարգը չարիք է Հայաստանի համար․ պատգամավոր
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը այսօր արտահերթ նիստի ընթացքում ասաց, որ ներկայիս կառավարման համակարգը չարիք է Հայաստանի համար։ Խոսքը, խորհրդարանական կառավարման համակարգի մասին է։ Պատգամավորն ասաց, որ այս համակարգն իրեն սպառել է ու արտահերթ ընտրություններից առաջ պետք է փոխել պետական կառավարման համակարգը։ Գևորգյանը համարում է, որ այս պահին ամենաարդարացվածը կլինի կառավարման նախագահական համակարգը։
Այս որոշումը բնորոշում է պետական կառավարման համակարգի խայտառակ վիճակը․ Սարհատ Պետրոսյան
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այս որոշումը ևս մեկ անգամ լավագույնս բնորոշում է պետական կառավարման համակարգի խայտառակ վիճակը. վարչապետի աշխատակազմի առաջարկով 2019-ին քաղաքական որոշում է կայացվում` մարդուն ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից, իսկ ուղիղ մեկ տարի անց վերանշանակվում է նույն պաշտոնին։ Մնացած մանրամասներին կանդրադառնամ մի օր երևի։ Հեղափոխությո՞ւն,…
Հնդկաստանում 63,000 թափուր աշխատատեղի համար դիմել է՝ 19,000,000 մարդ
Նոր Դելի – Անիլ Գուջարը Հնդկաստանի մայրաքաղաք էր ժամանել հյուսիս-արևմտյան նահանգ Ռաջաստանի փոքրիկ մի գյուղից՝ կրելով ուսապարկ ու մեծ հույս, որ գտնելու է լավ աշխատանք: Հաջողությունը նրա օգտին չէր: Փետրվարին Հնդկաստանի երկաթուղիների համակարգը հայտարարություն տարածեց կառավարման համակարգում ցածր դիրք ունեցող հաստիքների համար, ինչպիսին է օգնականը, դռնապանը, հավաքարարը, պահակը, ուղեկցողը, ուղեփոխորդը: Հետաքրքրվածները 19,000,000 դիմորդներն էին 63,000…