կառավարության անդամներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը: «Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը: Այդ ահաբեկչությունը հարձակում էր ՀՀ-ի, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ: Այդ օրը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խորհրդարան ներխուժած ահաբեկչական խումբն ինքնաձիգներով սպանեց ԱԺ…
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալու»-ի պայթյունից զոհվածներ քաղաքացիների հիշատակը։ Հիշեցնենք, որ Սուրմալուի պայթյունի գործով 50-ից ավելի քաղաքացի է հարցաքննվել։
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգեւատրեց Տավուշի հաղթական մարտերի հերոսներին։ Վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգեւատրվեցին «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Արարողությանը ներկա է Արցախի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահը, Անվտանգության խորհրդի անդամները, Կառավարության անդամները, գեներալներ և…
Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։ «Էրդողանի ու նրա նախարարների արտահայտությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա։ Հարևան երկրների միջև ծագած լարվածությունը…
Այսօր` 16.07.2020, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում արքայական զույգի գլխավորությամբ տեղի է ունեցել համաճարակի պատճառով զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու ազգային արարողությունը, որտեղ թագավոր Ֆիլիպ VI-ն հանդես է եկել ցավակցական ելույթով։ Արարողությանը մասնակիցների թիվը շուրջ 500-ն էր, ներկա էին կառավարության անդամները և երկրի յուրաքանչյուր շրջանի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև՝ Ուրսուլա վոն դեր Լեյենը, Չարլզ Միշելը և Դեյվիդ Սասոլին՝…
Կառավարության անդամների գործուղումների համար պետական բյուջեից հատկացվում է լրացուցիչ 250 մլն դրամ: Հիմնավորման մեջ ասված է, որ 2019 թվականի պետական բյուջեով 1185 ծրագրի միջոցառումների գծով նախատեսված գումարները բավարար չեն՝ ներառած ՀՀ վարչապետի որոշումների և նախագծերի պարտավորությունները: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Այդ գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա…
Կառավարության անդամների համար գործադիրի այսօրվա նիստը անակնկալներով սկսվեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թեև գիրք նվիրելու օրը երկու օր առաջ էր, բայց գործադիրի անդամների համար նվերներ կան։ «Կարծում եմ, ամեն օր էլ կարելի է գիրք նվիրել», – ասաց վարչապետը։ Նա, սակայն, չասաց, թե ում կողմից են նվերները։
Հայաստանի կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ ՀՀ նախագահական նստավայրում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում կտան: Նախագահական նստավայրում մեկնարկել է կառավարության անդամների երդման արարողությունը: Կառավարության անդամները կընթերցեն երդման հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի…