կառավարության արտագնա նիստ
Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Լևոն Բարսեղյանին թողնել մուտք գործել Գյումրու քաղաքապետարանի շենք
Կառավարության արտագնա նիստից հետո, որն անցկացվում էր Գյումրիում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ներս հրավիրել Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին, Գյումրիից տեղեկացնում է Aysor.am-ի թղակիցը: Քիչ առաջ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ դժգոհություն հայտնելով, որ անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել իրեն մտնել քաղաքապետարան:
Նիկոլ Փաշինյանը՝ աղետի գոտու մասին
Գյումրիում կառավարության արտագնա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսօր ամենամեծ պրոբլեմն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի ու ինչ ծավալի մասին է խոսքը։ Հայտնում է aysor.am-ը։ «Պետք է որոշում կայացնել, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որի խնդիրը լինի ձևավորել ամբողջական տեղեկատվական փաթեթ», -ասաց նա։ Նիկոլ Փաշինյանին հակադարձեց ՀՀ քաղաքաշինության…