Կառվարություն

  • Ընդդիմադիրները չեն կարողացել շրջափակել կառավարության շենքը

    Ընդդիմադիրները չեն կարողացել շրջափակել կառավարության շենքը

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող ընդդիմադիր ուժերն ու քաղաքացիները փորձել են շրջակափակել շենքը։ Սակայն, դա նրանց մոտ չի հաջողվել։ Ակցիայի ընթացքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ երկիրը կհայտնի սոցիալ-տնտեսական կոլապսի մեջ, եթե վարչապետը հրաժարական չտա։ Նույն ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն էլ ասել է, որ ՀՀ անվտանգությանն ամեն…

  • Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Պարեկային ծառայության․ Բադասյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Պարեկային ծառայության․ Բադասյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․ «Նոր Պարեկային ծառայության կազմավորման համար առաջիկա օրերին կմեկնարկի դիմորդների ընդունելություն. ովքե՞ր կարող են դիմել։ Եկե´ք ոստիկանություն… Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Պարեկային ծառայության»։ https://www.facebook.com/rustam.badasyan/videos/246582713428851/?v=246582713428851

  • Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

    Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լիպարիտ Դրմեյանին վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար նշանակելու մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով. Լիպարիտ Դրմեյանին նշանակել վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար»։