կասետային հրթիռ
Արցախում հայտնաբերվել է թնդանոթի 190 արկ, կասետային 49 հրթիռ, 3 ավիառումբ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ 2021 թվականի մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 726 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչի հետևանքով տուժել է 2 քաղաքացի, ցավոք մեկը՝ մահվան ելքով: Նվազել է հրդեհների դեպքերը: Գրանցված 6 հրդեհներից մեկը տեղի է ունեցել բնակելի շինությունում,…
Ստեփանակերտում կիրականացնի կասետային հրթիռի վնասազերծում
ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, ժամը 16:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարածքում՝ «Արցախգազ» ՓԲԸ հարևանությամբ, «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպությունը կիրականացնի տարածքից հայտնաբերված կասետային հրթիռի վնասազերծում: «Հորդորում ենք պայթյունի ձայներ լսելու դեպքում՝ չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոս՝-911»,- ասվում է ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4367063359994772


