Կասետային ռումբ
Թուրքիան անցյալ տարվա նոյեմբերից Կիևին մատակարարում է կասետային ռումբեր, որոնք արտադրվել են սառը պատերազմի ժամանակաշրջանում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով: Այս մասին հայտնում է Foreign Policy թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Եվրամիության անանուն աղբյուրներին։ Կասետային ռումբը պայթում է օդում և ցրում տասնյակ կամ հարյուրավոր ավելի փոքր ռումբեր: Չպայթած զինամթերքը լուրջ վտանգ է ներկայացնում, և դրանց օգտագործումը…
2021 թվականի հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 796 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ Արցախի տարածքում ավելացել է հիմնականում բաց տարածքում բռնկված հրդեհի դեպքերը: Ստացված 14 կանչից 11-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ բնակելի շինությունում: Հրդեհի մասին մեկ դեպք առաջացել է գազի բալոնն անզգուշությամբ օգտագործելու հետևանքով: Փրկարարները…
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործներ փողոցի բնակելի տներից մեկի հարակից այգու տարածքում հայտնաբերվել է կասետային ռումբ։ «Ժամը 18։15-ին սակրավորները հայտնաբերված ռազմամթերքը կվնասազերծետ տեղում։ Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ։ Հեռ․-911»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն: Սակրանորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։ ԱԻՊԾ-ն հայտնում է, որ թեպետ պայթյունի ձայնը բարձր չի լինելու, բայց հորդորում է լսելու դեպքում չանհանգստանալ։
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Քիչ հետո Ստեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռևս չպայթած կասետային ռումբեր և արկեր: Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել` ԱԻ պետական ծառայության սակրավորներն են աշխատում»: https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3886116754756104
Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով, հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/211198747187580?__cft__%5B0%5D=AZXY_-7qm2c9-WRPF7bLNdHB7HAQkWohJQz9i6B8b-qL4Ds-E9CwRk5-e4kVCIhGCxO1rp-B5-UpFEpK6Q9o1pzKUvS7t1U-K_2b2844Oey5Em0xfCbjppkcy39-EUDx9PBKBkVUQqonUMKZs__Nv03u&__tn__=%2CO%2CP-R
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին։ «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է հրթիռահրետանային միջոցներով թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Ճշտված տեղեկություններով կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել…
Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է. «ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը Ստեփանակերտի տարբեր փողոցներում, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի հարակից տարածքներում շարունակում են որոնել և տեղում վնասազերծել հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքը: Առաջիկա օրերին այդ աշխատանքները կշարունակվեն նաև շրջաններում: Սեպտեմբերի 27-ից սկսած արդեն իսկ գտնվել է մոտ 180 կասետային ռումբ,…
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացման ֆոնին զոհվել է առնվազն 53 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ: Բացի այդ, փլուզվել են բազմաթիվ շինություններ, այդ թվում՝ տներ, դպրոցներ, քաղաքացիական այլ օբյեկտներ: «Խոր անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ վերջին…
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնց կից գրված է․ «Հարգելի հայրենակիցներ Լուսանկարում կոմուլյատիվ բեկորային, կամ ինչպես ընդունված է ասել` կասետային չպայթած ռումբեր են: Մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ: Վերջին օրերին հակառակորդը կիրառել է նշված զենքից, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։ Խնդրում ենք հնարավորինս եղե՛ք ուշադիր։…