կատու
Նոր Զելանդիան արդեն կատու ոստիկան ունի
Նոր Զելանդիայում «Սնիկերս» անվանումով կատուն աշխատանքի է անցել ոստիկանությունում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ կատուն ծառայողական շներին հավասար կարողանում է հնարքներ ու հետաքննություն կատարել։ Ինչպես նաև «Սնիկերսն» օգնում է մարդկանց կարգավորել տրամադրությունը։
Փրկարարներն օգնել են արգելափակված կատվին
Ապրիլի 2-ին, ժամը 11:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավիթ փողոցի նրբանցքի թիվ 46 տան մոտակայքում կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում կատու է արգելափակվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կատվին դուրս են բերել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գուրգեն…
Էջմիածնում կատվին այրել են և նետել փողոց
«Դինգո թիմ» ՀԿ հայտնում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքի մասին. Վաղարշապատ քաղաքի Կամոյի փողոցում արդեն 2-րդ անգամ «Դինգո թիմ»-ի կամավորները գտնում են խեղված կենդանու, մասնավորապես՝ խորը այրվածքներով կատվի: «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանը կայքի հետ զրույցում նշեց, որ նույն տեսակի վնասվածքներով կենդանի նույն տարածքում հայտնաբերվել է նաև որոշժամանակ առաջ: Կենդանասերները դիտավորություն են…
Կատվին նվիրել են նրա խաղալիք պատճենը. Տեսանյութ
Ընտանի կենդանիները համացանցում զվարճալի եւ հաճելի տեսագրությունների մեծ մասի հերոսներն են, որոնք գերում են մարդկանց սրտերն ամբողջ աշխարհում: Այս դժբախտ կատվի աչքերում վախ կա, անըմբռնողություն, խուճապ եւ օգնության խնդրանք այդքան արտասովոր իրավիճակում: Կադրերում երեւում Է հատակին դրված շիկակարմիր խաղալիք կատուն, իսկ ուղիղ դրա առջեւ ահաբեկված եւ շվարած վիճակում նստած Է արդեն իսկական կատուն: Նա…
Այսօր կատուների համաշխարհային օրն է
Կատուների համաշխարհային օրը (World Cat Day) նշվում է ամեն տարի օգոստոսի 8-ին՝ Animal Welfare Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ, ոչ միայն այս փափուկ կենդանիների մեծարման համար, այլև ուշադրություն հրավիրելով անօթևան կատուների խնդրին: Եվ այսօր տոնը միավորում է ամբողջ աշխարհում այս կենդանիների միլիոնավոր տերերին: Այս մասին տեղեկացնում է Calend.ru-ն: Չէ՞ որ մոլորակի վրա քիչ մարդ կգտնվի,…
Փրկարարները դուրս են բերել խողովակում արգելափակված կատվին
Հուլիսի 25-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի անձրևատար խողովակում կատու է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կատվին դուրս են բերել արգելափակումից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Շոտլանդիայում կատուն զբոսանքից հետո թմրանյութ է բերել տուն․ The Scottish Sun
The Scottish Sun-ի հաղորդմամբ՝ Շոտլանդիայում կատուն տուն վերադառնալիս իր հետ նաև թմրանյութ է բերել։ Նա եկել պառկել է տիրոջ կողքը, այնուհետև բերանից հանել մարիխուանայի փաթեթը։ Տանտիրուհին լուսանկարել է թմրանյութով փաթեթը, հրապարակել դրանք ու կատակով ներողություն խնդրել մարիխուանայի տիրոջից։ Կատվի համար անասնաբույժ է հրավիրվել, որը վստահեցրել է, որ վտանգավոր ոչինչ չկա։ Առատ հեղուկն ու ստամոքսի լվացումները…
Չինաստանում ստեղծվել է առաջին ռոբոտ կատուն
Չինաստանում ցուցադրվել է առաջին ռոբոտ կատուն: Նրան ներկայացրել է Ekasbo ընկերությունը: Այս մասին հաղորդում է TechCrunch-ը։ Կատուն արձագանքում է, երբ նրան դիպչում են: Կատվի անունը Matebot է: Նրան մարմնի յոթ մասերը շարժվում են, և նա ճանաչում է մարդկային լեզուն։ Նշվում է, որ ռոբոտը կարող է ծառայել «տնային կենդանի» այն մարդկանց համար, ովքեր չեն կարող իսկական…
Ֆրանսիացի նախարարն իր կատվին Brexit է անվանել
Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոն իր կատվին Brexit է անվանել: Պատճարը վերջինիս անվճռականությունն ու անհետևողականությունն է։ Նա իր կատվի վարքը համեմատել է Լոնդոնի քաղաքականության հետ։ Այս մասին հայտնում է The Local-ը։ «Ես սկսել եմ կատվիս Brexit անվանել։ Նա առավոտյան ինձ արթնացնում է մլավոցով, քանի որ ցանկանում է դուրս գալ տնից։ Երբ դուռը բացում…
Կառլ Լագերֆելդի ժառանգորդը հայտնի է
Հայտնի մոդելագործ Կառլ Լագերֆելդի սիրեցյալը՝ Շուպետ անունով կատուն, կարող է դառնալ դիզայների կարողության ժառանգորդուհին, հայտնել է Le Figaro հրատարակությունը: Ինչպես ճշտվում է, բիրմայական կատուն Լագերֆելդի մոտ հայտնվել է 2011 թվականին: Դիզայների հետ ապրելիս նա նույնիսկ հասցրել է «լրացուցիչ վաստակել»՝ մասնակցելով ֆոտոսեսիաների: «Շուպետն ունի իր կարողությունը, նա ժառանգորդուհի է, և, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի,…