Կարեն Անտաշյան
Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհը վերաձևավորվում է կատաստրոֆիկ արագությամբ, ու ամենավատն այն է, որ կայուն է միայն փոփոխությունների արագացումը, մնացած գործոնները շարունակում են ավելի ու ավելի անորոշ մնալ։ Միայն Սիբիրի ու Ամազոնի այվող անտառների սարսափելի, հայկական ուղեղում չտեղավորվող չափերը պատկերացնելու փորձը հերիք է հասկանալու համար, որ հենց մեր սերնդին է բաժին…
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամներ Սուրեն Գալստյանը և Կարեն Անտաշյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: Քաղաքապետը նաև տեղեկացրեց՝ ԿԸՀ արձանագրություններով նրանց մանդատները տրվել են ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Դավիթ Զախարյանին և Կարինե Բաղդասարյանին:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, գրող Կարեն Անտաշյանը հայտարարել է Երևանի ավագանու մանդատը վայր դնելու մասին։ «Սիրելի ընկերներ, ափսոսանքով հայտնում եմ Երևանի ավագանու իմ լիազորությունները դադարեցնելու որոշման մասին։ Որոշումն ինձ հեշտ չի տրվել, առնվազն մեկ ամիս անընդհատ երկմտանքի մեջ էի, մինչև վերջին պահը դիմադրում էի, բայց ցավոք, իմ հիմնական աշխատանքային և հասարակական գործունեության մեջ…