Կարեն Նազարյան
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի պապին
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը հեռագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ իր և դեսպանության անունից շուտափույթ ապաքինում մաղթելով «հայ ժողովրդի բարեկամ Ֆրանցիսկոս պապին»: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի լրատվական ծառայությունը: «Վստահ ենք, որ Նորին Սրբության հատուկ կենսական եռանդը, ոգու կայտառությունն ու լավատեսությունը կօգնեն արագորեն վերականգնվել հետվիրահատական շրջանում: Արևշատ երկար…
Դեսպան Նազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Պորտուգալիայի նախագահին
Դեկտեմբերի 9-ին Պորտուգալական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանը (նստավայրը՝ Վատիկան) իր հավատարմագրերը հանձնեց Պորտուգալիայի նախագահ Մարսելու Նունո Դուարտե Ռեբելու դե Սոուզաին (Marcelo Nuno Duarte Rebelo de Sousa)։ Պաշտոնական արարողությանը հետևած հանդիպմանը դեսպան Նազարյանը Պորտուգալիայի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահի և վարչապետի ողջույններն ու հավաստիացրեց, որ կգործադրի առավելագույն ջանքերը միջպետական հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար։…
Դեսպան Կարեն Նազարյանը նոր նշանակում է ստացել
ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր…
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին
Մարտի 9-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը։ Արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Նազարյանը ՀՀ քաղաքացիների, նրանց ընտրյալ իշխանությունների անունից Հռոմի Քահանայապետին փոխանցել է ջերմ ողջույններ, նշելով, որ Հայաստանում մշտապես վառ են նրա՝ առաջին քրիստոնյա երկիր պատմական այցելության հուշերը։ Դեսպանն իր…
Դեսպան Կարեն Նազարյանը հանձնել է իր հավատարմագրերը Վատիկանում
Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանը փետրվարի 12-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ, գերաշնորհ Էդգար Պենյա Պառային (H.E. Msgr. Edgar Peña Parra, Substitute for General Affairs to the Secretary of State): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-վատիկանյան վաղեմի,…
Փաշինյանի նոր նշանակումները
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աշոտ Հովակիմյանին ազատել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Նա նույն հոդվածի 1-ին մասով Կարեն Նազարյանին եւս ազատել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նիկոլ Փաշինյանն Արտակ Ապիտոնյանին նշանակել…
Կարեն Նազարյանը՝ Վատիկանում ՀՀ դեսպան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով, ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Կարեն Նազարյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)», – նշված է նախագահի հրամանագրում: