կարմի խաչ
Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պայմաններում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու: Այս մասին «Լուրերին» հայտնել է ԿԽՄԿ-ի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Միջազգային մարդասիրական կազմակերպության աջակցությամբ շրջափակման ընթացքում Հայաստան է տեղափոխվել 72 հիվանդ:
Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին և ԿԽՄԿ զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում և ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մակարդակի համատեղ ուսումասիրության արդյունքները, ինչպես նաև հետագա փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր: Այս…


