Կարո Մարանդյան
Կրեմենչուգում բնակվող ձյուդոիստ Կարո Մարանդյանն առաջին տեղն է գրավել Ուկրաինայի ձյուդոյի մեծահասակների առաջնությունում: Այս մասին հայտնել է AnalitikaUA.net-ը։ Առաջնությունն անցկացվել է հոկտեմբերի 12-13-ը: Նշենք, որ Կարո Մարանդյանը նվաճել էր բրոնզե մեդալ Զագրեբում կայացած Grand Prix մրցաշարում։ Նա նաև դարձել է European Open մրցաշարի արծաթե մեդալակիր։