կենսաթոշակ
Զանգվածային գործադուլը կաթվածահար է արել Ֆրանսիան
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ համազգային գործադուլը, որը շարունակվում է նախորդ շաբաթվա կեսից, կշարունակվի ամենաուշը մինչև դեկտեմբերի 12-ը: Այդ մասին հաղորդում է Independent-ը: Գործադուլին մասնակցում են նաև տրանսպորտային միջոցների աշխատակիցները: Eurostar-ի կանխատեսմամբ` առաջիկա 4 օրվա ընթացքում` դեկտեմբերի 9-12-ը, երթևեկության խափանումներն ավելի շոշափելի կլինեն, ինչին կառնչվի շուրջ 30 հազար ուղևոր: Գործադուլն ազդել է նաև օդային տրանսպորտի վրա:…
Ֆրանսիայի իշխանությունները վճռական են նոր օրենքի հարցում՝ չնայած բողոքի ալիքին
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են ավարտին հասցնել կառավարության նախաձեռնած կենսաթոշակային համակարգի բարեփոխումները, որոնք դարձել էին երկրում բողոքի ակցիաների պատճառ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում: «Ես լի եմ բարեփոխումներն ավարտին հասցնելու վճռականությամբ և մեծ ցանկություն ունեմ դա անելու՝ հարգելով մարդկանց և արձագանքելով նրանց մտահոգություններին»,-ասել է Ֆրանսիայի վարչապետը:…
ԲՀԿ-ն դեմ կքվեարկի ՍԴ անդամների վաղաժակմկետ կենսաթոշակի գնալու վերաբերյալ նախագծին
ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող նախագծին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Գևորգ Պետրոսյանը ամբողջությամբ մեր կարծիքն արտահայտեց: Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի, անարդարության, լճացման համար, այլ առաջարկում են՝ մենք ձեզ գումար կվճարենք, որ դուք չաշխատելով…
ՍԴ-ում մի ճգնաժամ կա, որի անունը Վահե Գրիգորյան է․ Գևորգ Պետրոսյան
«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ՍԴ անդամների վիճակը վատթարացնո՞ղ, թե՞ բարելավող բնույթ ունի, և ի՞նչ չափանիշով են ընտրվել հենց ՍԴ անդամները, արդյո՞ք այստեղ չկա նախկին դատավորներից ազատվելու խնդիր, և ՍԴ-ի ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը: Այս հարցերն այսօր ԱԺ պետաիրավական պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում բարձրացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության…
ՄԻՊ աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու աշխատանքային ստաժը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ղուկաս Արամյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին 2 տարվա չհաշվարկված աշխատանքային ստաժի հարցով: Արդյունքում, ավելացել է կենսաթոշակի չափը և վճարվել 2 տարվա չվճարված գումարը: Ավելին, Պաշտպանի աջակցությամբ քաղաքացուն նշանակվել է նաև սոցիալական նպաստ: Մանրամասները՝ տեսանյութում։
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 2-ից
Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 2-ից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից։ https://www.facebook.com/mlsa.am/posts/2381958045250215
Հստակեցվել է ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը
«Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթն ուղարկվել է Կառավարություն: Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ լրամշակված փաստաթղթում հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնցով մասնավորապես հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը: Առաջարկվել է՝…
Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենին՝ կենսաթոշակառուների բողոքների հիման վրա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված մի շարք բողոքները և համապատասխան լուծում տալ դրանց: Բանն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ «Հայփոստի» աշխատակիցները քաղաքացիների կենսաթոշակից գումար են պահում կամ…
Սեպտեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբեր 2-ից
Սոցիալական ապահովության ծառայության Facebook-ի էջից տեղեկանում ենք. 2019թ. սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ամսվա երկրորդ աշխատանքային օրվանից: Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. հուլիսի 4-ի N 824-Ն որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի գումարը սահմանվեց հարյուր հազար դրամ՝ նախկին հիսուն հազար դրամի փոխարեն: Տեղեկացվում է, որ սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումների հետ…
Դաղստանում պաշտոնյան կեղծել է տարիքը՝ կեսաթոշակ ստանալու համար
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Դաղստանի Հանրապետության Կուլեմցա գյուղի գյուղապետի տեղակալը 34 տարով մեծացրել է սեփական տարիքը՝ կենսաթոշակ ստանալու համար: Այս մասին գրում է dagproc.ru-ն: Նշվում է, որ 28-ամյա պաշտոնյան տեղի միգրացիոն ծառայության բաժանմունքում կեղծ անձնագիր է ներկայացրել, որում նրա ծննդյան տարեթիվը փոփոխված է եղել: Բացի դրանից՝ նա կեղծել է նաև աշխատանքային գրքույկը: Դրանում նշվում…
ՍԴ դատավորների՝ Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը
Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի առանձին դրույթների շուրջ ծավալված քննարկումները՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հարկ է համարում որոշ դրույթների վերաբերյալ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը. 1. առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է, որ Սահմանադրական…
Պաշտպանի աջակցությամբ քաղաքացին ստացել է ալիմենտային պարտքը
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը տարիների ընթացքում գոյացած և բռնագանձման ենթակա ալիմենտային պարտքը ստանալու հարցում: Դիմումատուի փոխանցմամբ՝ ալիմենտի բռնագանձման մասին իր հայցը դատարանը բավարարել է, ինչի հիման վրա էլ հարուցվել է կատարողական վարույթ: Բռնագանձումը կատարվել է անձի կենսաթոշակից, օրենքով սահմանված 30 տոկոսի չափով, որն ավելի քիչ է, քան վճռով սահմանված ալիմենտի գումարը: Բացի…
Դատարանը վերացրեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը քիչ առաջ միջնորդեց վերացնել Մանվել Գրիոգրյանի կենսաթոշակի և գույքի վրա դրված արգելանքը։ Նշենք որ նախաքննական մարմինը արգելանք էր դրել Գրիգորյանին պատկանող ամբողջ գույքի՝ այդ թվում Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության վրա, որը Գրիգորյանի կողմից պետք է նվիրաբերվի պետությանը: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նկատեց,…
Կենսաթոշակն անձի սեփականությունն է. Գևորգ Պետրոսյան
Մայիսի 29-ին խորհրդարանում հերթական նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին, նշեց՝ կենսաթոշակն անձի սեփականությունն է: «ՀՀ սահմանադրական դատարանի որոշում կա, համաձայն որի՝ կենսաթոշակը հավասարեցված է անձի սեփականությանը, այսինքն՝ կենսաթոշակի ստացման հետ կապված ցանկացած հարց ուղղակիորեն առնչվում է անձի՝ սեփականությունը իր հայեցողությամբ տնօրինելու և օգտագործելու սահմանադրական իրավունքի հետ: Այս դեպքում…
Կենսաթոշակ ստանալիս մարդիկ բախվում են խնդիրների․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել կենսաթոշակային ոլորտում առկա թե՛ գործնական, թե՛ օրենսդրական խնդիրներ։ Արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա վեր են հանվել ոլորտում առկա համակարգային խնդիրներ: Մասնավորապես, տարեկան հաղորդման մեջ նշվում է՝ 1. առկա չէ ՀՀ կենսաթոշակառուի կենսաթոշակային գործը Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ուղարկելու՝ այնտեղ կենսաթոշակ նշանակելու…















