կենտրոնական հավաքակայան

  • ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվել է նպատակային ծրագրի շահառուների վիճակահանություն

    ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվել է նպատակային ծրագրի շահառուների վիճակահանություն

    Ապրիլի 15-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվել է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների վիճակահանությունը։ Վիճակահանության միջոցով որոշվել են այն զինծառայողները, ովքեր հնարավորություն կունենան 2022 թվականի ընթացքում հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմաններով ձեռք բերել անշարժ գույք ՀՀ տարածքում։…

  • ՀՀ զինվորական դատախազը այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

    ՀՀ զինվորական դատախազը այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

    Հուլիսի 15-ին ՀՀ Դատախազությւոնը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ հուլիսի 15-ին հերթական այցն է կատարել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ տեղում ծանոթանալու զորակոչի կազմակերպման գործընթացին: «ՀՀ զինվորական դատախազն անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա…

  • Զինդատախազը կրկին այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

    Զինդատախազը կրկին այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

    ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային հանալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ հետևել է զորակոչի կազմակերպման, անցկացվող վիճակահանության գործընթացներին, սահմանված կարգին և պայմաններին դրանց համապատասխանությանը, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հաղորդակցվել է զորակոչիկների հետ, լսել…

  • Դավիթ Տոնոյանն այցելել է Կենտրոնական հավաքակայան

    Դավիթ Տոնոյանն այցելել է Կենտրոնական հավաքակայան

    Ձմեռային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով, դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց տրամադրվածությամբ և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել։ Դավիթ Տոնոյանը հետևել է զորակոչի ընթացքին, բժշկական հանձնաժողովի աշխատանքներին, զրուցել բժիշկների հետ: Պաշտպանության նախարարը եղել է նաև Կենտրոնական հավաքակայանի ճաշարանում, ծանոթացել…

  • ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

    2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ դեկտեմբերի 16-ին ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, եղել զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների…

  • Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

    Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

    Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ամառային զորակոչի ընթացքին, զորակոչային և բժշկական հանձնաժողովների աշխատանքին, զրուցել բժիշկների հետ, տեղեկացել զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այց է կատարել կենտրոնական հավաքակայան

    ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այց է կատարել կենտրոնական հավաքակայան

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը հունվարի 17-ին չհայտարարված այց է կատարել ՊՆ կենտրոնական հավաքակայան, ծանոթացել զորակոչիկների ընդունման, վիճակահանության և բուժզննության կազմակերպման, մանդատային հանձանաժողովի աշխատանքներին, զրուցել զորակոչիկների և ծնողների հետ: Աս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

  • Ձմեռային զորակոչին նվիրված հանդիսություն ՊԲ-ում

    Ձմեռային զորակոչին նվիրված հանդիսություն ՊԲ-ում

    Հունվարի 9-ին, ՊԲ-ի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, նվիրված 2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկին: ՊԲ-ում ծառայությունն ավարտող ավագ եղբայրներին փոխարինելու եկած առաջին նորակոչիկներին շնորհավորելու և իրենց խորհուրդներն ու մաղթանքները փոխանցելու էին եկել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան հրամկազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ:  Շնորհավորելով օրվա հերոսներին հայրենիքի պաշտպանի` սահմանադրությամբ իրենց…

  • Մեկնարկել է ձմեռային զորակոչը

    Մեկնարկել է ձմեռային զորակոչը

    ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2019 թվականի առաջին նորակոչիկները: Կենտրոնական հավաքակայանում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Ձմեռային զորակոչի անցկացման կարգում լուրջ փոփոխություններ չեն կատարվել: Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ նորակոչիկները զինվորական համազգեստ կստանան հենց հավաքակայանում: Նորակոչիկների՝ զորամասը վիճակահանությամբ ընտրելու գործընթացը նախկինի պես…