կենտրոններ
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) գործունեության ֆինանսավորման կարգում: Առաջարկվող փոփոխությամբ ՏՄԱԿ անձնակազմերում կսահմանվեն հաստիքներ և աշխատավարձերի միասնական քաղաքականություն, կնորմավորվեն կենտրոնների պահպանման ծախսերը, կբարելավվի այդ կառույցների ընդհանուր ֆինանսական վիճակը: Ըստ այդմ` ֆինանսավորման համար հիմք կհանդիսանան ինչպես կենտրոնի կողմից սպասարկվող սաների թիվը, այլև սպասարկվող դպրոցների քանակը, աշակերտների խտությունը, տարածքային բաշխվածությունը և…
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարարն այցելել է մարզային բժշկական կենտրոններ, որոնք զբաղվում են վիրավորների բուժմամբ: «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով: Մասնավորապես, նախարարն այցելել է Մասիսի, Էջմիածնի, Աշտարակի և Աբովյանի բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել պացիենտների հոսքերի կառավարմանը, շրջել է հիվանդասենյակներով, զրուցել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած…
Կրեմլի պաշտոնական կայքը հատնում է, որ կորոնավիրևուսի դեմ պայքարի համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում գենոմային ուսումնասիրություններով զբաղվող բոլոր կենտրոններին հանձնարարել է զբաղվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փնտրտուքով։ Հրահանգի իրականացմանը հետևելու են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխվարչապետը և նախագահի օգնականը։ Նրանք պետք է ապահովեն, որ մինչև օգոստոսի 1-ը այդ գենոմային կենտրոնները անհրաժեշտության դեպքում վերասարքավորվեն ու մասնագիտանան…