կժամանի
ՌԴ վարչապետը կժամանի Հայաստան
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան։ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին։ Այս մասին հայտնում են ՌԴ վարչապետի աշխատակազմից:
Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը
Մարտի 1-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։ Այս մասին տեղեկացրել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ ձեռնարկվող և իրականացվելիք քայլերը։ Այս համատեքստում նշվել է ՀՀ պաշտպանության նախարարի 2023թ. դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի…
Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան: Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում՝ հրապարակելով տեսանյութ։ Բիլզերյանը հայտնել է այն երկրները, որտեղ պատրաստվում է այցելել ճամփորդության ընթացքում: Նա 2018 թվականին ևս այցելել էր Հայաստան, որի ժամանակ էլ ՀՀ քաղաքացիություն էր ստացել:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան
Հունիսի 16-17-ը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ կատարելիք այցի մասին ստորագրած որոշումից:
Հավաքականի մարզիչը վաղը կժամանի Երևան
Ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչը վաղը կժամանի Երևան։ Եթե Խոակին Կապարոսի Երևան ժամանելը չհետաձգվի, ապա ՀՖՖ-ն այս շաբաթ պաշտոնական կերպով կներկայացնի 64-ամյա մասնագետին` որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Հիշեցնենք, որ Խոակին Կապարոսը երեկ ընտրվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը: