կժամանի Հայաստան

  • Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» միջազգային…

    Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը կժամանի Հայաստան
  • ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել օգոստոսի 28-31-ը ՀՀ ժամանող՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու մասին։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ. Կազմակերպել 2024 թվականի օգոստոսի 28-31-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակության ընդունելությունը»,- ասված…

    Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կժամանի Հայաստան։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը: Այցը տեղի կունենա մարտի 19-ին:

    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան
  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին կարգադրություն է ստորագրել պատվիրակություն ընդունելու մասին․ Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ. 1.Կազմակերպել 2024 թվականի մարտի 24-27-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակության ընդունելությունը: 2.Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ՝…

    Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան
  • Փետրվարի 22-23-ը Հայաստանում այցով կգտնվի Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնյուն։ Այս մասին հայտնում է lefigaro.fr-ն: Սա կլինի Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարի առաջին այցը Հայաստան։ Միևնույն ժամանակ, այցի հիմնական նպատակը կլինի «պաշտպանության հարցերում երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդումը»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայմանագիր է կնքվել Հայաստանի կողմից ֆրանսիական ռադարների ձեռքբերման համար։ Բացի այդ, երկրները…

    Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան
  • Առաջիկայում Հայաստան կայցելի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները: Այցի ժամկետների և օրակարգի մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպել էին, քննարկել Ղազախստանի նախագահի՝ Հայաստան առաջիկա այցին ընդառաջ նախապատրաստական բնույթի հարցեր։

    Ղազախստանի նախագահը կժամանի Հայաստան
  • Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այսօր ուշ երեկոյան աշխատանքային այցով կժամանի Հայաստան, հայտնում են կառավարությունից։ Հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Շիմոնիտեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով: Նախատեսված է Լիտվայի վարչապետի հանդիպումը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

    Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն կժամանի Հայաստան
  • Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է «1. Կազմակերպել 2023 թվականի մայիսի 28-ից հունիսի 3-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Արգենտինյան Հանրապետության Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո ԱՆԴՐԱԴԱՅԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը: 2. Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ` ընդունել պատվիրակությանը: 3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ.…

    Արգենտինայից պատվիրակություն կժամանի Հայաստան
  • Ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին: Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս: Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:

    ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին կժամանի Հայաստան
  • Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-19-ին կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկացել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որտեղ ՀՀ ԱԳ նախարարին և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը…

    Նորվեգիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
  • Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-29-ը աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Մոսկվան կողմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնմանը Բացվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային նստաշրջանը Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունը։

    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կժամանի Հայաստան
  • Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով հունիսի 8-10-ը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվելու է Հայաստանում: Այս մասին հայտնեցին ՀՀ սահմանադրական դատարանից: «Հայաստանի Հանրապետություն կատարվող այցը լինելու է ոչ միայն տիկին Կլեր Բազի Մալորիի առաջին պաշտոնական արտասահմանյան այցերից մեկը, այլ նաև 2018 թվականից ի վեր ԵԽ Վենետիկի հանձնաժողովի…

    Վենետիկի հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան
  • Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ֆրանսիացի հայտնի գրող և լրագրող Էրիկ Զեմուրը եռօրյա այցով կժամանի Հայաստան: Այս մասին նա գրել Twitter-ի իր միկրոբլոգում և նշել, որ Հայաստանը Ֆրանսիայի վաղեմի բարեկամն է: Զեմուրը մեր երկրում կլինի դեկտեմբերի 11-ից 14-ը: Համաձայն գրառման՝ Էրիկ Զեմուրը կզբաղվի Հարավային Կովկասում ֆրանսիական ներդրումների, միջմշակութային երկխոսության և քաղաքականության հարցերով։

    Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը կժամանի Հայաստան