Կիպրոսի արտաքին գործերի նախարար
ՀՀ Ազգային ժողովը հայտնում է, որ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին: «ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափով երկու երկրների արդյունավետ համագործակցությունը: Նա մեծապես կարևորել է Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափի շուտափույթ մեկնարկը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում: Այս համատեքստում մտքեր…