Կիրանց
ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել
Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։ Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։
Կիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ Ըստ ոստիկանությունից ստացված հաղորդման՝ 2024թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 21.00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին: Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել…
«Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին
«Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին «Բռունցքդ բեր» նախաձեռնությունը, որը կազմավորվել է «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամների, տարբեր անհատ անձանց ու հանրային շրջանակների, այդ թվում՝ Տավուշի մարզի մտահոգ քաղաքացիների կողմից և բաց է նոր մարդկանց ու միավորումների ներգրավման հարցում, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և ժողովրդավարության սկզբունքներին, տեսնելով գործող վարչակազմի կողմից…
Կառավարությունը 100 մլն դրամ կհատկացնի Տավուշի Կիրանցի դպրոցի կառուցման համար
Օգոստոսի 18-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 100 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար: «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական…
ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 30-րդ կմ-ին…





