Կիրանցի վանք
Վերանորոգման աշխատանքներ են ընթանում Տավուշի մարզի զբոսաշրջային նշանակության Աճարկուտ համայնքից Կիրանցի վանք տանող ճանապարհը։ Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ 7 կիլոմետր երկարությամբ այս ճանապարհն արդեն անցանելի է։ Ըստ աղբյուրի՝ այս ճանապարհը երբեք վերանորոգված չի եղել, իսկ նման ծավալի աշխատանքներ արվում են առաջին անգամ։