Կլեման Լանգլե
Լանգլեն մտադիր է մնալ Բարսանում, բայց ակումբում այլ պլաններ ունեն
Կատալոնական «Բարսելոնայում» մտադիր են վաճառել մի շարք ֆուտբոլիստների, որպեսզի ֆինանսական միջոցներ կուտակի։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ այդ ֆուտբոլիստների թվում է Կլեման Լանգլեն։ Միևնույն ժամանակ աղբյուրից հայտնում են, որ Լանգլեն չի ցանկանում հեռանալ «Բարսայից», քանի որ Չավիի գլխավորությամբ ստանում է բավարար խաղաժամանակ։ Նշենք, որ ֆրանսիացու ներկայիս պայմանագիրը ավարտվում է 2026 թվականին։
Բարսայի պաշտպանը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ռոման»։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Նշվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է հռոմեական ակումբում տեսնել անձամբ Ժոզե Մոուրինյոն, ով ցանկանում է մինչև ամառվա վերջ ուժեղացնել պաշտպանական գիծը։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։
Բարսան 4 ֆուտբոլիստների հետ երկարաձգել է պայմանագրերը
Կատալոնական «Բարսելոնան» ակումբի 4 ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր է կնքել Այս մասին տեղեկանում ենք ակումբի Twitter-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ երկարաձգվել են Ժերար Պիկեի, Մարկ-Անդրե Տեր Շտեգենի, Ֆրենկի Դե Յոնգի, Կլեման Լանգլեի հետ եղած պայմանագրերը։ Պիկեի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ, Տեր Շտեգենինը՝ 2025-ի ամառ, իսկ Դե Յոնգինն ու Լանգլեինը՝ 2026-ի…
Բարսելոնան մտադիր է նոր պայմանագիր կնքել Կլեման Լանգլեի հետ
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է թիմի ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեի հետ նոր պայմանագիր կնքել։ Լանգլեն Իսպանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 26 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել է1 գոլային փոխանցում ընթացիկ մրցաշրջանի ընթացքում։ 24-ամյա Լանգլեին «Բարսելոպայնան» առաջարկելու է երկարաժամկետ պայմանագիր՝ ավելի բարձր աշխատավարձով: Հիշեցնենք, որ Կլեման Լանգլեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին՝ «Սևիլիայից»: Աղբյուրը՝ …