Կլոդ Ժազեֆ
Մոիզին սպանելուց առաջ խոշտանգել են․ Հայիթիի վարչապետի պաշտոնակատար
Հայիթիի արդեն սպանված նախագահ Ժովենել Մոիզին վարձկանները սպանելուց առաջ խոշտանգել են։ Այս մասին հայտարարել է Հայիթիի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կլոդ Ժազեֆը։ Նա նշել է, որ իրենց արդեն ձերբակալել են 19 մարդու ու հույս է հայտնել, որ արդարությունը կհաղթի։ Հիշեցնենք, որ Մոիզին սպանել են չորեքշաբթի օրը։

