կմեկնի

  • Ղազախստանի նախագահը կմեկնի Ադրբեջան

    Ղազախստանի նախագահը կմեկնի Ադրբեջան

    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մարտի 11-12-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ տեղի կունենա հանդիպում Իլհամ Ալիևի հետ։ Նախատեսվում է, որ այցի շրջանակներում Տոկաևը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահի հետ և կմասնակցի ղազախ-ադրբեջանական բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստին։

  • Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա

    Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա

    Հունվարի 16-17-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։

  • Փաշինյանը վաղը կմեկնի Ղրղզստան

    Փաշինյանը վաղը կմեկնի Ղրղզստան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն: Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

  • Լավրովը հունիսի 8-ին կմեկնի Թուրքիա

    Լավրովը հունիսի 8-ին կմեկնի Թուրքիա

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կայցելի Թուրքիա: Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Չավուշօղլուն նաև խոսել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին։ «Մենք հստակ դիրքորոշում ունենք, մենք չենք մասնակցում պատժամիջոցներին և թույլ չենք տա, որ մեզ օգտագործեն դրա համար»,- ասել է թուրք նախարարը։ Չավուշօղլուի խոսքով՝ Սև ծովով հացահատիկի առաքման և այդ…