կմեկնի Բաքու
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կմեկնի Բաքու
Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը վաղը կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով,որ հունիսի 27-29-ը նախատեսված եվրոպական շրջագայության ընթացքում բարձրաստիճան դիվանագետը կայցելի Ադրբեջան և Խորվաթիա։ Բաքվում Օ՛Բրայենը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Բանակցությունների ընթացքում կողմերը կանդրադառնան ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների առաջընթացին, ինչպես նաև կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի…
Իրանի արտգործնախարարը կմեկնի Բաքու
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը գալիք հանգստյան օրերին պատրաստվում է մեկնել Բաքու: Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խատիբզադեն: Իրանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ այցի նպատակն է քննարկել առևտրի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Ըստ աղբյուրի՝ հնարավոր է քննարկվեն նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին շրջանում առաջ եկած բարդությունները:


