կոմիտե
Մերձավանի ղեկավարը չարաշահումներ է թույլ տվել․ ՔԿ
Օգոստոսի 16-ին Քննչական կոմիտեն հայտնում է, որ Մերձավանի ղեկավարը չարաշահումներ է թույլ տվել։ «2021թ. հուլիսի 18-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրված դիմումն այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավարը, անշարժ գույքի նկատմամբ առանց պետական գրանցման շրջանակներում, նույն համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, որոնց մեջ եղել են նաև…
Պայթյուն Գյումրիում. հայտնաբերվել են ՊՆ կապիտանի և նրա հղի կնոջ դիերը. ՔԿ
Օգոստոսի 8-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն և հայտնում է, որ պայթյուն է տեղի ունեցել Գյումրիում։ «2021թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկի բակից լսվել է պայթյունի ձայն, հայտնում է ՔԿ-ն: Անմիջապես դեպքի վայր է մեկնել է քննչական խումբը և նշված տան բակում հայտնաբերել…
Քննչական կոմիտեում անցկացվել է դասընթաց
Օգոստոսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ քննչական կոմիտեում տեղի է ունեցել դասընթացներ։ «ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների քննիչների համար վերապատրաստման դասընթաց-սեմինարների կազմակերպումն ուանցկացումը՝ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև՝ այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում…
Մահաթմա Գանդիի արձանը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան
Օգոստոսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Մահաթմա Գանդիի արձանը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Մինչդատական վարույթում ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական…
Հետախուզվում է ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարողը. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ հետախուզվում է ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ կատարողը։ «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում շարունակվում է Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանին և նրա պապին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի…
Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
Օգոստոսի 3-ին e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ ընդգրկված են Էդվարդ Հովհաննիսյանին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու և Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահ նշանակելու որոշումների նախագծերը։ Վրաստանի վարչապետը կոչ է արել բոլորին պատվաստվել. Ղարիբաշվիլի Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձի դեպքի մասին
Օգոստոսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել և մանրմասնություններ է հայտնել ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձի դեպքի մասին։ «2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:25-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել: Նույն օրը՝ ժամը 01:30-ին, հաղորդում է ստացվել նաև բժշկական հաստատություններից այն մասին, որ մարմնական վնասվածքներով…
ՊԵԿ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են վերցրել․ ԱԱԾ
Օգոստոսի 2-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության ու տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային…
Ավազակություն՝ վարկերի տրամադրման և տարադրամի փոխանակման կետում
2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, ներխուժել են Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Ջի Էյ» վարկերի տրամադրման և տարադրամի փոխանակման կետ և որպես զենք օգտագործվող առարկայի` ռազմամթերք հանդիսացող մարտական նռնակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով աշխատակցից պահանջել են գումար, սակայն…
ԱՊՀ կազմակերպություններին վճարված եկամուտների մասին տեղեկություններ պետք է ներկայացվեն ՊԵԿ-ին
Հուլիսի 28-ին հաղորդագրություն է տարածել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և հայտնում է, որ հարկային գործակալներն առաջին անգամ պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին: «Օրենսգրքի համաձայն՝ հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ, ՀՀ Հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով, հարկային…
ՀՀ ԶՈւ 3 զինծառայող մահացել է, 5-ը վիրավոր են. հարուցվել է քրեական գործ
Հուլիսի 28-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ «2021թ. հուլիսի 28-ին` ժամը 03:30-ից 03:50-ի սահմաններում, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորությամբ, ՀՀ տարածքի մասն առանձնացնելու և զավթելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների վարչական տարածքներում գտնվող Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանային հատվածում, բռնություն են գործադրել պահպանություն…
Հանդիպել են Քյարամյանը ու Կոպիրկինը
Հուլիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն…
Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը. ՇՄՆ
Հուլիսի 27-ին հաղորդագրություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը և հայտնում է, որ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի արդյունահանման խնդիրների վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հ. Մարտիրոսյանը, Արարատի մարզպետ Ռ. Թևոնյանը և Արմավիրի…
Ամիրյան փողոցում տեղի ունեցածի գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի. ՔԿ
Հուլիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ Երևանի 46-ամյա բնակչին: Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 46-ամյա տղամարդը, երթևեկության ընթացքում իր կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային…












