կոորնավիրուս
Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել
Վրաստանի կառավարության կայքը հայտնում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, ևս 10 մարդ առողջացել է: Հայտնենք, որ երկրում ընդհանուր 1283 նոր դեպք է հաստատվել, որոնցից 1068-ը առողջացել է, իսկ 17-ը` մահացել: Վրաստանի 41 քաղաքացի բուժվում է արտերկրում: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայք:

